Quantcast
Channel: Ջավախքի լրատվական կենտրոն
Viewing all 19784 articles
Browse latest View live

Բանտարկյալների նկատմամբ անմարդկային վերաբերմունք է ցուցաբերվել

$
0
0

Հետաքննության արդյունքում, մինչ 2012 ընկած ժամանակահատվածում բանտարկյալների նկատմամբ նվաստացնող և անմարդկային վերաբերմունք ցուցաբերելու մեղադրանքով, Վրաստանի դատախազությունը ձերբակալել է երեք պատասխանատու անձանց:

Դատախազությունը ձերբակալել է քրեակատարոշական դեպարտամենտի Ռուսթավի N6 կազմակերպության նախկին տնօրենին, նախկին փոխտնօրենին ու իրավական ռեժիմի բաժնի նախկին պետին:

Այս մասին տեղեկատվությունը տարածել է Վրաստանի դատախազությունը:

Դատախազության տվյալներով, 2015 թ.-ի հոկտեմբերի 20-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը` «Գեգենավան և մյուսներն ընդդեմ Վրաստանի» գործով որոշում է կայացրել Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի ընթացակարգային մասով խախտում (խոշտանգումների արգելում) բանտարկյալների նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքի փաստերով, որոնց հիման վրա պետությունը ձեռնարկել է արդյունավետ հետաքննություն անցկացնելու պարտականությունը: Եվրոպական դատարանի որոշման կատարման նկատմամբ վերահսկողությունը և համապատասխան հետաքննության ընթացքը իրականացրել է Եվրոպայի խորհրդի Նախարարների հանձնաժողովը:

Ըստ իրենց տեղեկությունների, հետաքննությունը պարզել է, որ մինչ 2012 թ.-ը ընկած ժամանակահատվածում քրեակատարողական դեպարտամենտի Ռուսթավի քաղաքի N6 հաստատությունում բանտարկյալների նկատմամբ անմարդկային վերաբերմունքը կրել է սիստեմատիկ բնույթ: Մասնավորապես, 2006 թ.-ի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին հաստատության տնօրենը, նրա տեղակալը և իրավական ռեժիմի բաժնի նախկին պետը, լիովին անտեսելով բանտային ռեժիմի կանոնները, մշակել են բանտարկյալների հետ վերաբերվելու իրենց կանոնները, նրանց պատժելու, վախեցնելու ևան իրենց ենթարկեցնելու նպատակով:Թվարկված անձանց կազմակերպության տվյալներով, իրավական ռեժիմի աշխատակիցները բանտարկյալների նկատմամբ վերաբերվել են ստորացուցիչ և անմարդկային կերպով, նրանց արժանապատվությունը և պատիվը նվաստացնող վիճակում դնելով: Մեղադրյալների կազմակերպության տվյալներով, բանտարկյալներից վերցնում էին նրանց օրենքով հասանելի անձնական հիգիենայի իրերը, անկողնային պարագաները: Ստիպողաբար մերկացնում էին, իրենց կամքին հակառակ, փակում պատժախցում, որտեղ ցածր ջերմաստիճանի պայմաններում ստիպում էին մնալ մի քանի օր: Այս տեսակի անմարդկային վերաբերմունքը Ռուսթավի N6 հաստատությունում կրել է սիստեմատիկ բնույթ և օգտագործվել է պատժի և վախեցնելու նպատակներով:

«2017թ.-ինոյեմբերի 20-ին, նույն գործով, Գլխավոր դատախազության աշխատանքի արդյունքում, պատասխանատվության են ենթարկվել քրեակատարողական դեպարտամենտի Ռուսթավի քաղաքի N6 հաստատության իրավական ռեժիմի երեք նախկին աշխատակիցները, ովքեր հենց ձերբակալվածների, իրականացրել են նվաստացնող ու անմարդկային վերաբերմունք: Բոլոր երեքն էլ խոստովանել են իրենց հանցանքը, և համագործակցել հետաքննության հետ: Այս պահին նրանց մեղադրանքի գործը հետաքննվում է Թբիլիսիի քաղաքային դատարանում:

Ինչ վերաբերում է ձերբակալված անձանց, նրանց արդեն մեղադրանք է ներկայացվել և քնչական հիմնարկը դիմել է դատարան պահանջելով օգտագործել կալանքը նրանց դեմ որպես խափանման միջոց:

Հետաքննությունը շարունակվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 1443 կետի երկրորդ մասի«Ա», «Բ», «Գ», «Ե» ենթակետերով (նվաստացնող կամ անմարդկային վերաբերմունք պաշտոնյայի կամ նրան համարժեք անձի կողմից, օգտագործելով պաշտոնական դիրքը, երկու կամ ավելի անձանց նկատմամբ, ձերբակալված կամ այլ կերպ ազատությունը սահմանափակ անձանց, ով գտնվում է անօգնական վիճակում կամ ֆինանսական կամ այլ կախվածության մեջ մեղավորից, անձի նվաստացում կամ հարկադրանք, նրան դնելով անմարդկային, պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող վիճակում, պատճառելով նրան մեծ ֆիզիկական, հոգեկան ցավ և բարոյական տանջանք), պատժվում է ազատազրկմամբ, առավելագույնը վեց տարի ժամկետով », – ասվում է դատախազի տեղեկատվությունում:

Ըստ նախարարության, այսօրվա դրությամբ,Վրաստանի դատախազությունը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների հիման վրա, հետաքննում է 27 քրեականգործ: Այս բոլոր հանցագործությունները կատարվել են մինչ 2012 թվականը ընկած ժամանակահատվածում: Հետաքննության արդյունքում 2017-2018 թթ.-ին քրեական գործ է հարուցվել հինգ տարբեր քրեական գործերով 13 անձանց նկատմամբ: Բոլոր գործերով ինտենսիվ ռեժիմում անցկացվում են հետաքննական և ընթացակարգային գործողություններ:

Նյութը`1tv.ge


Եվրոինտեգրում լատվիական ձևով

$
0
0

«Վրաստանի լատվիական համայնք» կազմակերպությունը Նինոծմինդայում և Ախալքալաքում հանդիպումներ է անցկացնում եվրոինտեգրման մասին:

Այսօր Ախալքալաքի զարգացման խմբի (LAG) գրասենյակում «Վրաստանի լատվիական համայնք» կազմակերպության ներկայացուցիչները հանդիպեցին տեղացի գործարարների հետ:

Լատվիայի հասարակության ներկայացուցիչներն արդեն մի քանի օր է Ջավախքում են և հանդիպում են Ախալքալաքի և Նինոծմինդայի կանանց, երիտասարդների, երեխաների, գործարարների, ոչ կառավարական կազմակերպությունների (ՈԿԿ) հետ: Նախագիծը իրականացվում է ՄԱԿ-ի և USAID-ի ֆինանսական աջակցությամբ:

«Կա նման կարծիք, որ կոմպակտ բնակվող ազգային փոքրամասնությունները շատ թերահավատորեն են վերաբերում Եվրամիությանը: Լատվիան, որպես Եվրամիության անդամ, փորձ ունի, թե ինչպես մտնել ԵՄ, ինչպես աշխատել այնտեղ և գիտի, թե ինչ օգուտներ ունի երկիրը Եվրամիության հետ անդամակցության արդյունքում: Մենք հրավիրեցինք հայուհի Նանա Նազարովային օգնելու մեզ այստեղ գործընկերներ գտնելու հարցում », – ասում է «Վրաստանի լատվիական համայնքի» նախագահ Ռեգինա Յակոբիձեն:

Նրա խոսքերով, Լատվիայի Եվրամիությունում գտնվելու տարիներին բարձրացել է աշխատավարձը, համախառն ներքին արդյունքը և մեծացել է արտահանումը:

Մայիսին համայնքի ներկայացուցիչները մտադիր են կրկին գալ Ջավախք և բերել Լատվիայի դեսպանատան աշխատակիցներին: Նախագծի հիմնական նպատակը Ջավախքի ժողովրդի համար էքսկուրսիայի կազմակերպումն է դեպի Եվրամիություն, մասնավորապես՝ Լատվիա:

ՇուշանՇիրինյան

Ֆուտբոլի մրցաշար Էխտիլա գյուղում

$
0
0

Այսօր Ախալքալաքի Էխտիլա գյուղում կայացավ ֆուտբոլի հուշամրցաշար նվիրված Նաիրի Դեմուրչյանի հիշատակին։

Էխտիլայում կայացած ֆուտբոլի մրցույթին մասնակցում էին Ախալքալաքի 18 գյուղերի թիմեր։

extila tghamard

Էխտիլայի բնակիչ և ֆուտբոլի հուշամրցաշարի կազմակերպիչներից Չաուշ Սամվելյանը ասաց․
“Նաիրի Դեմուրչյանը շատ լավ համագյուղացի է եղել մեզ համար, նա ֆինանսապես կայացած մարդ էր և միշտ գյուղի երիտասարդության կողքին էր, աջակցում էր բոլորին։ Այս մրցաշարը իրականացվեց Նաիրի Դեմուրչյանի որդու՝ Ռազմիկի ֆինանսական աջակցությամբ, իսկ մնացած կազմակերպչական գործերով գյուղի երիտասարդությունն է զբաղվել”։

Նաիրի Դեմուրչյանի որդին՝ Ռազմիկը նույնպես ներկա էր մրցույթին, ուշիուշով հետևում էր խաղերին։

“Ինձ գյուղի երիտասարդներն առաջարկեցին այս հուշամրցաշարը կազմակերպել և ես մեծ սիրով համաձայնվեցի։ Իհարկե կհաղթի լավագույնը”, – ասաց նա։

Վատ եղանակային պայմանները չվախեցրին մրցույթի մասնակիցներին, եզրափակչում հայտնված չորս թիմերն էլ մինչև վերջ պայքարեցին հաղթանակի համար։

Հաղթողները տանտերերն էին:
haghtogh team

Երկրորդ հորիզոնականում հայտնվեց Գումբուրդոյի թիմը։

ixtila

Իսկ երրորդ և չորրորդ հորիզոնականները գրավեցին Դիլիսկա և Խանդո գյուղերի թիմերը։

Գայանե Ակոջյան

Ջրատար խողովակները կմաքրվեն

$
0
0

Խուլգումո, Կուլիկամ և Բավրա գյուղերի բնակիչները բողոքում էին ծորակներից հոսող աղտոտված ջրից։ Վրաստանի միացյալ ջրամատակարարում ընկերության Ախալքալաքի բաժնի աշխատակիցները ստուգայց են անցկացրել վերոնշյալ գյուղերում։

Այս մասին jnews-ը տեղեկացրել էր ապրիլի 4-ին։ Վրաստանի միացյալ ջրամատակարարում ընկերության աշխատակիցներից ճշտեցինք ստուգումների արդյունքները։

“Հետազոտության համար ջուրը վերցրել ենք, այն համապատասխանում է օգտագործման համար բոլոր նորմերին, ուղղակի մանր ավազահատիկներ էին գալիս խողովակներից, ինչի համար էլ եռօրյա աշխատանք կկատարվի և ջուրը լիովին կմաքրվի”, – ասաց Վրաստանի միացյալ ջրամատակարարում ընկերության տեխնիկական ակտիվների կառավարման վարչության պետ Միխեիլ Թաթարաձեն։

Գայանե Ակոջյան

Իսկ դուք գիտե՞ք ինչ է նշանակում… (զվարճալի թեստ III)

$
0
0

Ջավախքի բարբառը հարուստ է տարբեր ծագում ունեցող բառերով: Փորձեք ջավախքյան բարբառի Ձեր գիտելիքները:

Սեղմեք բառի այն բացատրությունը, որը համարում եք ճիշտ, ընտրելով ներքևում տրված բառերից։

Ջավախքի գույնը Երևանում

$
0
0

Քրիստինե Ղազարյանն Ախալքալաքից է, սակայն ավազանկարչությամբ զբաղվում է Երևանում։ Ախալքալաքում նրա մասնագիտությունը կարող է միայն նախասիրություն դառնալ, քանի որ նկարչուհին կարծում է, որ ոչ բոլորին է հետաքրքիր արվեստի իր ճյուղը։

Նկարչուհու գործունեությանը, հետագա ծրագրերին և նախասիրություններին ծանոթանալու համար սեղմեք ներքևի նկարի վրա 👇

Աշխարհը մի պտղուց ավազի մեջ

Սոնա Տոնականյան

Գուշակիր մեկ հայացքով

$
0
0

Ջավախքում ամեն գյուղ իր յուրահատկությունն ու գեղեցկությունն ունի։ Իսկ Դուք եղել եք այստեղ։ Փորձեք ձանաչել գյուղերը նկարներով։

Ուշադիր նայեք նկարներին և սեղմեք պատասխանի այն տարբերակը, որը ճիշտ եք համարում։

Ջավախքի համը. Փըլվըր

$
0
0

Jnews-ը իր ընթերցողին է ներկայացնում Ջավախքում հայտնի և տարածված փըլվըրը (ջեմ):

Փըլվըրի բաղադրատոմսն ու պատրաստման եղանակն իմանալու համար սեղմեք ներքևի նկարի վրա 👇


Ախալքալաքի հասարակական զուգարանը կլինի վճարովի

$
0
0

Ախալքալաքում հասարակական զուգարան կառուցված է, սակայն դեռ չի գործում:

Հասարակական զուգարանի շրջակա տարածքը լցված է շինարարական աղբով: Բացի այդ, զուգարան է դարձել շենքի շրջակա տարածքը: Այնտեղ հակահիգիենիկ վիճակ և տհաճ հոտ է տիրում:

Հասարակական զուգարանը, որը կառուցվել էր անցյալ տարի քաղաքի կենտրոնում, մարզահրապարակի կողքին, դեռ չի աշխատում: Հարկ է նշել, որ սա քաղաքի միակ հանրային զուգարանն է:

Ախալքալաքի քաղաքապետարանում մեզ ասացին, որ զուգարանը հանձնվել է «Ախալքալաքի սպասարկման կենտրոնին», սակայն դեռ որոշված չէ, թե ինչպես է այն աշխատելու:

«Մենք հիմա մտածում ենք, թե ինչ խորհրդանշական գին նշանակենք: Սկզբից, մենք ուզում էինք անվճար անել, բայց մտածեցինք, որ վճարը մարդկանց համար կլինի տարածքը չփչացնելու գործոն: Կարծում ենք լավագույն տարբերակը կլինի 20 թեթրին, թանկ չէ և կարող ենք պահել մի աշխատողի, ով կհետևի շենքին », – ասում է քաղաքապետ Յուրիկ Ունանյանը:

Հարկ է նշել, որ երկար տարիներ տեղական իշխանությունները չէին կարողանում տարածք գտնել հանրային զուգարան կառուցելու համար:

Ջավախքում սկսվել է գարնանացանը

$
0
0

Ջավախքում տարեցտարի հացահատիկայինների ցանքատարածությունն ավելանում է:

Ջավախքցիների առօրյան փոխվել է, սկսվել են գարնանային աշխատանքները։ Աշխատասեր ջավախքցիները պարկերով գարին տանում են դաշտեր։ Ով ինչպես կարողանում ցանում է, կամ մեծ տրակտորներով, կամ էլ ձեռքի տրակտորով։

«Արդեն մի շաբաթ է սկսել ենք ցանել, մի սոտի համար նախատեսվում է 3-4 կգ գարի», – ասաց Բալխոյի բնակիչներից մեկը։

Այն տղամարդիկ, ովքեր պետք է գնան Ռուսաստան արտագնա աշխատանքի, ավելի են շտապում գարին ցանել, որպեսզի այդ ծանր աշխատանքը իրենց փոխարեն կանայք չանեն։

andrey zak

gari

«Այս տարի Ախալքալաքում խիստ ձմեռ չեղավ, գարունը շուտ եկավ, ապրիլ ամսին հողը արդեն չոր էր և մեկ շաբաթ է հացահատիկի ցանքը սկսվել է։ Այստեղ գարնանը հիմնականում գարի են ցանում, իսկ ցորենը աշնանը։ Մեկ շաբաթվա արդյունքներով մեր մունիցիպալիտետում արդեն 2000 հեկտար գարի է ցանվել։ 2013 թվականից, ինչ մենք աշխատում ենք Ախալքալաքում ամեն տարի զգում ենք հացահատիկայինների ցանքատարածությունների ավելացում», – ասաց Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության Ախալքալաքի տեղեկա-խորհրդատվական կենտրոնի առաջին կարգի ավագ մասնագետ Ռամազ Գոգոլաձեն:

Մասնագետը նշում է, որ մեկ հեկտարի համար նախատեսված է 300-400 կգ սերմ։ Այն դաշտերում, որոնցում կարտոֆիլ է աճեցվել, նպատակահարմար է 300-350 կգ սերմ ցանել, քանի որ հողը մշակված է և բերքատվությունը լավ կլինի, իսկ չմշակված հողում՝ 400 կգ։

Անցած տարի գարու միջին բերքատվությունը կազմել է 1800-2000 տոննա։ Այս տարի Ախալքալաքում հացահատիկի նորամուծություն կա, Կիրովական գյուղում հեկտար ու կես կտավատ են ցանել։ Ջավախքի ֆերմերներին առաջարկվում է զբաղվել այլ կուլտուրաների մշակմամբ։

Մինչև 5 հեկտար հացահատիկ ցանելու դեպքում, Ռամազ Գոգոլաձեյի խոսքերով, պետությունը ապահովագրում է բերքը։

mashina zak
Գայանե Ակոջյան

Երևանում հեղափոխություն են ուզում

$
0
0

Իշխող Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի իշխանավարումը երկարաձգելու դեմ Երևանում պայքարի դուրս եկած ցուցարարներն այսօր առավոտվանից փակում են մայրաքաղաքի փողոցները, թույլ չտալով տրանսպորտի երթևեկությունը: Ոստիկանությունը հանդես է եկել կոչով:

Ապրիլի 16-ի առավոտից ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կազմակերպել է Երևանի համար կենսական նշանակություն ունեցող մի շարք փողոցներ փակելու գործողություն՝ կաթվածահար անելով երթևեկությունը:

Նիկոլ Փաշինյանը պարբերաբար ցուցարարներին կոչ է անում չդիմել որևէ բռնի գործողության և հարգանքով վերաբերվել ոստիկաններին:

Իսկ ՀՀ ոստիկանությունը նախազգուշացնում է, որ նման գործողությունները կարող են ծնել հանցագործություններ՝ ուղղված քաղաքացիների կյանքի, առողջության և գույքի դեմ:

«ՀՀ ոստիկանությունը ևս մեկ անգամ պարզաբանում է, որ խաղաղ, սակայն հասարակական կարգի խմբային խախտումներով ուղեկցվող հավաքի իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների՝ իրավիճակից բխող համաչափ ոստիկանական գործողություններով, ընդհուպ մինչև հավաքի դադարեցման որոշման ընդունում»,-ասվում է ոստիկանության հայտարարությունում։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանը համակիրների հետ փակել են Բաղրամյան փողոցը՝ փորձելով խցանում ստեղծել քաղաքի տարբեր հատվածներում։ Ցուցարարները փակել են նաև Մաշտոց-Ամիրյան խաչմերուկը։ Մյասնիկյան փողոցում երթևեկությունը կաթվածահար է։

Ցուցարարները մեզ հետ զրույցում ասացին. «Հեղափոխություն ենք ուզում, որպեսզի մեր երկրում օրենքը գերակայի, որ մարդիկ լավ ապրեն»:

Ցուցարարները վարորդներին կոչ են անում միանալ իրենց և պայքարել Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ:

«Իմ քայլը» շարժման անդամները քիչ առաջ փակեցին «Հաղթանակ» կամուրջը, ինչպես երեկ հանրահավաքի ընթացքում հորդորել էր շարժումը գլխավորող Նիկոլ Փաշինյանը:

«Արի հրապարակ, տեր կանգիր քո ազատությանը և ուրեմն քայլ արա՝ մերժիր Սերժին» վանկարկում են ցուցարարները:

Ցուցարարները այս պահին շարժվում են դեպի Մաշտոցի պողոտա: Մայրաքաղաքի մի շարք կենտրոնական փողոցներում երթևեկությունը կաթվածահար է:

Նշենք, որ այսօր Ազգային ժողովում տեղի է ունեցել իշխող Հանրապետական և ՀՅԴ խմբակցությունների համատեղ նիստը, որի ընթացքում միաձայն որոշվել է վարչապետի պաշտոնում առաջադրել Սերժ Սարգսյանի թեկնածությունը։ Իսկ ընդդիմությունը մասսայական բողոքի երթ է անցկացնում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ։

merjir serjin

boxoq

akcia

ak

box

Քրիստինե Մարաբյան

Վրաստանի դպրոցներում քիչ տնային աշխատանք կտրվի

$
0
0

Նոր ուսումնական տարվանից երկրորդ դասարանում դասերի տևողությունը 45 րոպեի փոխարեն կլինի 40 րոպե:
Բացի այդ հիմա արդեն 1- ից 6-րդ դասարաններին կտրամադրվեն նոր դասագրքեր:

«Հուսով եմ, որ նորացված դասագրքերի, դասավանդման նոր մոտեցումների և դասերի կրճատման շնորհիվ, երկրորդ դասարանի աշակերտների համար, նոր ուսումնական տարին այն աշակերտների համար, ովքեր սեպտեմբերի 17-ին կգան դպրոց, շատ հետաքրքիր կլինի », – ասաց Վրաստանի կրթության և գիտության փոխնախարար Լիա Գիգաուրին:

Գիգաուրին նաև ասաց, որ աշակերտներին սպասվում են նորարարություններ: Մասնավորապես, ի հայտ կգան նոր առարկաներ, որոնք առավելագույնս կհամապատասխանեն դպրոցականների տարիքին: Կլինեն ավելի քիչ տնային հանձնարարություններ ու ավելի շատ դասարանային և դպրոցական ակտիվություններ:

«Այս տարի առաջին փուլում նոր ուսումնական ծրագիրը ներդրվելու է առաջինից մինչ վեցերորդ դասարանների համար: Կարևորն այն է, որ յուրաքանչյուր դասարանում կլինեն տեխնիկապես թարմացված և բովանդակությամբ այնպիսի դասագրքեր, որոնք ամբողջովին տարբերվում են մեթոդաբանական մոտեցմամբ », – հայտարարել է Գիգաուրին:

Կրթության փոխնախարարը նշել է, որ գործակալության նպատակն է երեխաներին սովորեցնել որպեսզի նրանք ձգտեն հմտությունների ձեռքբերմանը, այլ ոչ թե նյութերը անգիր անելուն: Գիգաուրիի կարծիքով, կարևոր է, որ երեխաները տրամաբանորեն մտածեն ու ավելի քիչ ժամանակ ծախսեն տնային աշխատանքի վրա, ինչը հաճախ նրանց համար բեռ է դառնում և ոչինչ չի տալիս:

Անհետացող ժառանգություն

$
0
0

Ախալքալաքի շրջանի Բուռնաշեթ գյուղի Սուրբ Մաթևոս եկեղեցում 5 հին մատյաններ են պահվում, որոնք քայքայման և անհետացման եզրին են։

dzeragir

Գյուղացիները մատյանների մասին շատ բան չգիտեն, միայն գիտեն, որ սուրբ գրքեր են, որոնք նախնիները Արևմտյան Հայաստանից գաղթելու ժամանակ են բերել։

dzeragir 3

Մատյաններից 3-ը Ճաշոց են, մեկը գրեթե ամբողջությամբ է պահպանված, իսկ երկուսը քայքայման եզրին են։ Ճաշոցի բովանդակությունը՝ Քրիստոսի ծննդից սկսած, տերունական տոների տարեկան տոնակարգի սահմանումն է, համապատասխան ընթերցվածներով։ Ճաշոցի ընթերցվելիք նյութը՝ «Ընթերցուածը», քաղված էր Հին և Նոր կտակարաններից, հատկապես Գործք Առաքելոցից, որին հաջորդում էին համապատասխան սաղմոսներ, կցուրդներ, ավելի ուշ՝ նաև շարականներ։

dzeragir 7

Քանի որ Բուռնաշեթ գյուղի Սուրբ Մաթևոս եկեղեցին շրջակայքում հնագույններից է, հարևան գյուղերի համար ևս մեծ նշանակություն ունի։ Այնտեղից մարդիկ տարել թողել են «սուրբ գրքերը» Բուռնաշեթ գյուղի եկեղեցում։

Մատյանները անուշադրության են մատնված, եկեղեցու պատուհանից քամի և անձրև է ներս լցվում։

dzeragir 6

dzeragir 4

Նայելով գրքերին կարող ենք ասել, որ ժամանակին նրանց մասին հոգ տանող է եղել, սակայն կասկածելի է թե արդյո՞ք ասեղով գրքի կազմին կտոր կարելը պահպանող թե վնասող երևույթ է։

ձեռագիր

dzeragir 5

Գրքերին այսօր անհետացման վտանգն է սպառնում։ Անուշադրությունը, եղանակային անկայուն պայմանները կարող են մի օր անհետ վերացնել այն, ինչը որպես ժառանգություն պահվում է եկեղեցում։

dzeragir 2

Սոնա Տոնականյան

Երևանում հանրահավաքը վերածվեց բախման

$
0
0

Երեկ երեկոյան բոլոր ցուցարարները հավաքվեցին Երևանում, Բաղրամյան փողոցում, Ազգային ժողովի (Խորհրդարանի) դիմաց, այնտեղ մտնելու համար: Ոստիկանական պատն անցնելու փորձի ժամանակ նրանց և ոստիկանության միջև տեղի ունեցած բախումների արդյունքում երկու կողմերում էլ տուժածներ կան:

Այսօր, ապրիլի 16-ի առավոտից, նրանք ովքեր համաձայն չեն, որ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը դառնա վարչապետ, փակել են Երևանի տարբեր կենտրոնական փողոցները: Երեկոյան բոլորը հավաքվել էին Օպերայի շենքի մոտ: Հետո նրանք շարժվեցին Բաղրամյան փողոցով դեպի Ազգային ժողովի շենք: Այնտեղ ոստիկանությունը կանգնեց որպես շենք մտնելու խոչընդոտ: Ցուցարարները փորձեցին անցնել ոստիկանության կողմից ստեղծված պատով, որից հետո բերվեց փշալար խոչընդոտ:

Ինչպես դեպքի վայրից հաղորդում է մեր թղթակիցը, ցուցարարներն անցել են մետաղալարերի վրայով և սկսվել են բախումները ոստիկանության և ցուցարարների միջև: Մարդկանց սկսեցին դուրս հանել ամբոխից: Սկսեցին երկինք կրակել ձայն հանող սարքերով, որոնք ծուխ էին արտանետում, կային դրանցից տուժածներ, ոստիկաններ և հասարակ մարդիկ: Իրավիճակը սրվեց: Նիկոլ Փաշինյանը դուրս եկավ արյոնոտ դեմքով ու ձեռքերով: Ամբոխից մի աղջկա դուրս հանեցին ամբողջովին արյունով ծածկված, երկու ոստիկաններ աղջկան հասցրեցին շտապօգնության մեքենայի մոտ:

Ժամը 16:30-ի դրությամբ Երևան քաղաքի բուժհիմնարկներ դիմել է 46 մարդ, որից 6-ը` ոստիկաններ են: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը: Քաղաքացիների մոտ հիմնականում ստորին վերջույթների մակերեսային վնասվածքներ են: Իսկ ոստիկանները վիրավորվել են բութ և կտրող գործիքներով:

Մի քանի օր է արդեն Երևանում ընթանում են բողոքի ակցիաներ, քանի որ վերջերս նախագահի պաշտոնից հեռացած Սերժ Սարգսյանը, ով տաս տարի նախագահի պաշտոնին էր, կառավարության ղեկավարն էր, այժմ վարչապետի պաշտոնի համար առաջադրվում է Խորհրդարանի մեծամասնության կողմից, բայց կրկին կմնա պետության ղեկավարի պաշտոնում, քանի որ Հայաստանը, վարչապետի ընտրությամբ, արդեն վերջնական անցնում է խորհրդարանական կառավարման ձևին:

Ցուցարարները պահանջում են, որ Սերժ Սարգսյանը չնշանակվի վարչապետ: Սակայն այսօր Ազգային ժողովում տեղի ունեցավ իշխող կուսակցության ՀՀԿ-ի և ՀՅԴ խմբակցությունների համատեղ նիստը, որի ժամանակ միաձայն որոշվեց Սերժ Սարգսյանին նշանակել վարչապետ:

Վարչապետի ընտրությունները պետք է տեղի ունենան վաղը` ապրիլի 17-ին, Ազգային ժողովի հատուկ նիստում: Ցուցարարները մտադիր չեն նահանջել իրենց բողոքներից:

Տաբածղուրիում «ձերբակալվածները»

$
0
0

Առանց անձնագիր մնացած Բորժոմի շրջանի Տաբածղուրի գյուղի 3 բնակիչ չեն կարող ոչ արտագնա աշխատանքի մեկնել, ոչ էլ Վրաստանում ազատ տեղաշարժվել: Մոդեգամ գյուղի բնակիչը ստացել է հայկական անձնագիրը, իսկ Վրաստանի քաղաքացիությունից նրան զրկել են:

Դեռ 2017 թվականի սեպտեմբերից Ախալքալաքի շրջանի Մոդեգամ գյուղի մեկ և Բորժոմի շրջանի Տաբածղուրի գյուղի երեք բնակչի անձնագրերը (հայկական և վրացական) ձեռքերից վերցրել էին Բակուրիանիի ճանապարհին։

Մի քանի օր առաջ Մոդեգամ գյուղի բնակիչ Մնացական Չախալյանի հայկական անձնագիրը վերադարձրին տարբեր ատյաններ դիմումներ ներկայացնելու արդյունքում։ Բայց նա զրկված է Վրաստանի քաղաքացիությունից, ըստ Սահմանադրության։

Վալոդյա Հակոբյանը Տաբածղուրի գյուղից երեխա է ունենալու և անհանգստացած է, որ գրանցման և ազգանուն տալու ժամանակ խնդիրներ կառաջանան։

Նա Բորժոմի գնալուց է եղել, երբ Ռազմավարական օբյեկտների խողովակաշարի պաշտպանության Ցիխիսջվարիի բաժնի պահակները վարորդական իրավունք են պահանջել: Վալոդյայի վարորդական իրավունքը հայկական է։ Պահանջել են նաև ցույց տալ անձնագիրը։

«Ասացին տվեք անձնագիրը, ասացինք մոտներս չէ, այդ պահին նայեց մեզ և ասաց, եթե 24 ժամվա ընթացքում չբերեք անձնագիրը, ապա կգանք ձեր տուն ստուգման, դա որ ասաց վախեցանք, գնացինք տուն, բերեցինք ու տվեցինք», – պատմեց Վալոդյայի մայրը։

Վալոդյաի մայրը շատ տեղեր է դիմել, սակայն՝ ապարդյուն։

«Որդիս ընտանիք ունի, պետք է գնա Ռուսաստան աշխատելու, որ կարողանա ընտանիքը պահել, սակայն ոչ վրացական, ոչ էլ հայկական անձնագրերը չեն տալիս», – ասում է նա։

Տաբածղուրի գյուղի մի այլ բնակիչ Օնիկ Սանդաձեի տանը ևս ստուգում են անցկացրել: Ռազմավարական օբյեկտների խողովակաշարի պաշտպանության Ցիխիսջվարիի բաժնի պահակները վերցրել են նրա վարորդական իրավունքը և վրացական անձնագիրը։ 500 լարի տուգանել են վարորդական իրավունքի սահման չանցնելու համար, քանի որ այն հայկական է։ Հարցրել են հայկական անձնագիր, Օնիկը ասել է, որ չունի: Մի քանի օր անց, գիշերը ժամը 21:00-ից 22:00-ն ընկած հատվածում Օնիկ Սանդաձեի տանը ստուգում են անցկացրել:

«Եկան ասացին, որ պետք է տունը ստուգեն, հայրս ասաց, որ թույլ չի տալիս, նրանք էլ ասացին, որ ուժով կմտնեն, ու քանի որ հայկական անձնագիր չունեմ և վախենալու բան չունեի, ասացի ստուգեք։ Այնքան ոստիկանի մեքենա կար մեր բակում, որ կանգնելու տեղ չկար», – ասաց Օնիկ Սանդաձեն։

Տունն ստուգելու ընթացքում թույլտվությունն ապացուցող փաստաթուղթ չեն ներկայացրել, այնուհետև մի քանի օրից ծանուցագիր են ուղարկել, որ ունեցել են դրա իրավունքը։

Տաբածղուրիի մյուս բնակիչը, ում ձեռքից վերցրել են և՛ Վրաստանի, և՛ Հայաստանի անձնագրերը Արսեն Խաչատրյանն է: Բակուրիանիում վերոնշյալ բաժնի աշխատակիցները նրանից անձնագիր են պահանջել, ապա եկել տնից վերցրել են երկու անձնագրերը, հիմնավորելով, որ նա մինչև Հայաստանի քաղաքացիություն ստանալը, պետք է հրաժարվեր Վրաստանի քաղաքացիությունից, եթե չի հրաժարվել, ապա նրա քաղաքացիությունը օրինական չէ։

Ինչևէ, Տաբածղուրիի այս 3 բնակիչներն անորոշ վիճակում են և չգիտեն այդ վիճակից ինչպես դուրս գալ:

Գայանե Ակոջյան


Սերժ Սարգսյանն ընտրվեց վարչապետ

$
0
0

Ապրիլի 17-ին Հայաստանի Ազգային ժողովը բաց քվեարկությամբ ՀՀ վարչապետ ընտրեց Սերժ Սարգսյանին: Նրա օգտին կողմ է քվեարկել 77 պատգամավոր, դեմ` 17: Իսկ Սերժ Սարգսյանի վարչապետրության դեմ բողոքողները շարունակում են շուրջօրյա հանրահավաքներ ու նստացույցեր անցկացնել:

Սերժ Սարգսյանի թեկնածությունն առաջադրել էր իշխող կոալիցիան՝ ՀՀ Ազգային ժողովի «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունները:

Ըստ Սահմանադրության՝ Հանրապետության նախագահն անհապաղ վարչապետ է նշանակում Ազգային ժողովի կողմից ընտրված թեկնածուին: Ապրիլի 9-ից Հայաստանն անցել է կառավարման խորհրդարանական համակարգի: Նույն օրը երդվել ու պաշտոնը ստանձնել է ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը:

Ցուցարարներին առաջնորդող Ազգային Ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ու բողոքականներն այսօր արգելափակել են մի շարք պետական շենքեր՝ խափանելով վերջիններիս աշխատանքը և թույլ չտալով նախարարությունների աշխատակիցներին դուրս գալ շենքերից: Իսկ երեկոյան 18:30-ին հանրապետության հրապարակում սպասվում է Հայաստանի պատմության մեջ ամենամարդաշատ հանրահավաքը:

Սերժ Սարգսյանը մինչ քվեարկությունը հայցել է բոլորի, այդ թվում՝ ընդդիմության քվեն: Նրա խոսքով՝ պատմությունն է իր ղեկավարման իրական գնահատականը տալու:

«Մարդիկ ամբողջությամբ չեն ընկալել, որ այլևս չկա մարդու իշխանություն, մարդու փոխարեն իշխանության է եկել քաղաքական ուժ: Իմ ընտրվելու դեպքում սա լինելու է ոչ թե Սերժ Սարգսյանի ղեկավարման երրորդ ժամկետը, այլ խորհրդարանական Հայաստանում ՀՀԿ-ի ղեկավարման առաջին ժամկետը: Չի ընկալվում այս տարբերությունը քննադատողների կողմից, վստահ եմ, որ ընկալվում է, բայց դե ժանրի կանոնն է, բա հո ձեռքները ծալած չեն նստելու»,- ասել է նա:

«Իմ քայլը» շարժման հանրահավաքը Երևանում (Photo)

$
0
0

Երևանի Հանրապետության հրապարակում կայացավ «Իմ քայլը» շարժման հանրահավաքը, որին մասնակցեցին հազարավոր քաղաքացիներ։

qayl4

Օրվա ընթացքում ընդդիմադիրները փակել են բազմաթիվ փողոցներ և փորձել են պառալիզացնել պետհիմնարկների աշխատանքը՝ բողոքելով Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու դեմ։

qayl8

Երեկոյան ընդդիմության համակիրները հավաքվեցին հրապարակում:

qayl ara

Նիկոլ Փաշինյանը հրապարակից դիմեց Սերժ Թանկյանին, Արսինե Խանջյանին, Շառլ Ազնավուրին․ «Մենք լցրել ենք այս հրապարակը, որը վերջին անգամ այսքան լիքը եղել է SOAD համերգի ժամանակ։ Եվ ես ուզում եմ հիմա դիմել Սերժ Թանկյանին՝ Սերժ, ահա այդ նույն ժողովուրդը կանգնած է այս հրապարակում։ Դու պարտավոր ես գալ Երևան և կանգնել այս ժողովրդի թիկունքին»։

qayl7

«Այսօր Հանրապետության հրապարակում տեղի է ունենում Հայաստանի երրորդ հանրապետության պատմության ամենաբազմամարդ հանրահավաքը, և դուք եք կերտել այս օրը: Ընդ որում՝ այս հանրահավաքի մասին հայտարարվել է ընդամենը 5-6 ժամ առաջ: Հանրապետության ամենամեծ հրապարակը լեփլեցուն է ընդդեմ Սերժ Սարգսյանի: Այս զարթոնքը պիտի փոխի Հայաստանի ապագան»:

qayl9

Ընդդիմության առաջնորդը հրապարակի հարթակից հայտարարեց, որ այս շարժումն առաջնորդ չունի. «առաջնորդը դու ես, դու ես, դու ես»,- մատնացույց անելով հավաքվածներից յուրաքանչյուրին նշեց Նիկոլ Փաշինյանը:

qayl3

Միաժամանակ հավելելով, որ վստահությամբ կարող է նշել՝ Հայաստանում առանց բռնության թավշյա հեղափոխությունն սկսված է:
Հանրահավաքից հետո ընդդիմությունը երթի է դուրս եկել քաղաքի կենտրոնական փողոցներում: Փաշինյանը նշում է, որ շարժումը մոտակա օրերին կսկսի ձևակերպել «թավշյա հեղափոխական» կոմիտեներ, նաև՝ մարզերում, որոնք կհամակարգեն բնակավայրերում պետական գերատեսչությունների շրջափակումը։

qayl5

Նշենք, որ Հայաստանի հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է՝ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու կարծիքը կարևոր է երկրի համար: Միևնույն ժամանակ ազատ կամարտահայտության ընթացքում պետք է բացառվի բռնությունը, անօրինական գործողությունները և այլոց իրավունքների սահմանափակումը:

«Ըստ Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության վարչապետի թեկնածության առաջադրումը խորհրդարանական ուժերի իրավունքն է: Ազգային ժողովի մեծամասնության ներկայացրած թեկնածուին ընդդիմությունը կարող է հակադրվել՝ իր քվեի միջոցով: Ցանկացած քաղաքական ուժի կամ քաղաքացու իրավունքն է նաև Սահմանադրությամբ իրենց վերապահված իրավունքների շրջանակում՝ լինի դա հավաքի, ցույցի և այլ խաղաղ միջոցներով, ազատորեն արտահայտելու իրենց կարծիքը, համաձայնությունը կամ անհամաձայնությունը քաղաքական այս կամ այն իրադարձության նկատմամբ», – ասել է Արմեն Սարգսյանը:

qayl2

Քրիստինե Մարաբյան

Խաղաղության կորպուսի կամավորները ժամանել են Վրաստան

$
0
0

ԱՄՆ Խաղաղության կորպուսի 68 կամավորներ երկու տարի կմնան Վրաստանում: Այդ ժամանակահատվածում նրանց կբաժանեն Վրաստանի տարբեր անկյուններում: Նրանք հանրակրթական դպրոցի աշակերտներին անվճար դասավանդելու են անգլերեն:

Աշխատանքից առաջ կամավորները կանցնեն ինտենսիվ 11-շաբաթյա կուրս, որպեսզի ավելին իմանան վրաց լեզվի, մշակույթի և հմտությունների մասին կապված նախագծին:

Խաղաղության կորպուսի կամավորներին բաժանում են գյուղերով, դժվար հասանելի գյուղերում, ժամանակավոր տեղահանված անձանց բնակության վայրերում, էթնիկ փոքրամասնությունների և սոցիալապես անապահով համայնքներում:

Կամավորների մի մասը կաշխատեն նաև ոչ կառավարական կազմակերպություններում: 2001 թ.-ին, առաջին խմբի ժամանման ժամանակ, Վրաստանում արդեն եղել են 815 կամավորներ:

Խաղաղության կորպուսի կամավորների նոր հոսքին Թբիլիսիի միջազգային օդանավակայանում դիմավորել են ԱՄՆ դեսպանի հանձնակատար Էլիզաբեթ Ռուդը և Խաղաղության կորպուս ծրագրի ներկայացուցիչները:

Սամցխե-Ջավախքի նահանգապետն Ախալքալաքում էր

$
0
0

Սամցխե-Ջավախքի նոր նահանգապետ Կախա Սամխարաձեն այցելել էր Ջավախք:

Նինոծմինդայից հետո Կախա Սամխարաձեն ժամանել է Ախալքալաք: Այցը ծանոթանալու նպատակով էր: Նահանգապետին այցելության ընթացքում ուղեկցում էր խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը: Ախալքալաքում քաղաքապետարանի շենքի մոտ նրան դիմավորեցին Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը, քաղաքապետ Յուրիկ Ունանյանը ու այլ պաշտոնատար անձինք: Նրանք բարձրացան քաղաքապետարանի նիստերի դահլիճը, որտեղ նրանց սպասում էին քաղաքապետարանի աշխատակիցներ, գյուղերի բնակիչներ, ուսուցիչներ և այլ անձինք:

Նահանգապետն ողջունեց հավաքվածներին: Դրանից հետո, Հենզել Մկոյանը ներկայացրեց նահանգապետին և հակիրճ խոսեց խնդիրների մասին, որոնք լուծվել են կառավարության կողմից, որոնք պատրաստվում են լուծել և որոնց լուծման համար անհրաժեշտ է կառավարության աջակցությունը: Նա բարձրացրեց Ախալքալաքից մինչ Հայաստանի հետ սահմանը ճանապարհի վերականգնման հարցը, Նարդևան գյուղից մինչ Ծալկա ճանապարհը, որպես դեպի Թբիլիսի տանող կարճ ճանապարհ, Խանդոյի ճանապարհը, նշելով, որ նախագիծը կա, ու այս ճանապարհից օգտվում են հինգ գյուղեր: Հետո խոսվեց գյուղերի գազիֆիկացման մասին, առաջարկելով պետությանը աջակցել նրանց: Պատգամավորը նաև նշեց, որ որոշ միջոցառումից հետո, որը պետությունն անցկացրեց իրենց խնդրանքով, լուծվել է կարտոֆիլի իրացման հարցը և գյուղացիները աստիճանաբար վաճառում են իրենց կարտոֆիլը:

Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը խնդրեց աջակցել գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ նախագծերի իրականացմանը, ինչպես նաև տարածաշրջանում այլընտրանքային գյուղատնտեսական մշակաբույսերի ներդրմանը:

Նահանգապետը խոստացավ Գյուղատնտեսության նախարարության հետ կազմակերպել հանդիպումներ:

Հավաքվածները նաև բարձրացրեցին հարցեր, խնդիրներ, որոնք նրանք կցանկանային լուծված տեսնել: Խնդրեցին օգնել Պտենա գյուղի դպրոցի շինարարության հարցում, քանի որ երեխաները հաճախում են Չունչխա գյուղի դպրոց: Դիլիսկա գյուղի բնակիչը բարձրացրեց գյուղի դպրոցի վերանորոգման անհրաժեշտության մասին: Խնդրեցին օգնել ավարտել Գումբուրդու գյուղի ոռոգման համակարգի վերականգնումը, օգնել Բավրա գյուղում մանկապարտեզ կառուցելուն, որ երեխաներին չբերեն քաղաք, քանի որ ոչ բոլորն են կարող իրենց դա թույլ տալ: Վարևան գյուղի բնակիչը խնդրեց օգնել Վարևան գյուղի խմելու ջրի հարցի լուծմանը:

Բարձրացվեց տարածաշրջանում զբոսաշրջության զարգացման հարցը և առաջարկվեց օգնել Ախալքալաքի բերդի վերականգման գործում: Բարձրացվեցին նաև այլ հարցեր:

Բոլոր քննարկվող թեմաները նահանգապետը գրի առավ, խոստանալով զբաղվել դրանցով:

Շուշան Շիրինյան

Բյուջեի փոփոխությունները հաստատվեցին

$
0
0

Ախալքալաքի քաղաքապետարանի կողմից վերանայված բյուջեի հերթական փոփոխություններն ապրիլի 17-ին Շրջանային ժողովում (Սակրեբուլոյում) հաստատվեցին :

Բյուջեի փոփոխությունների փաթեթը հետ վերադարձվելուց հետո, հաշվի առնելով պատգամավորների բոլոր դիտողությունները, նորից ներկայացրեցին Շրջանային ժողովի հաստատման:

Անփոփոխ մնացին «Ախալքալաքի սպասարկման կենտրոնի» կողմից պահանջվող գումարներն ու Ախալքալաքի հիվանդանոցի տնօրեն Ալեքսան Թորոյանի կողմից պահանջվող գումարները՝ համապատասխանաբար 412 100 և 20 000 լարի: Չեն փոխվել նաև շտապ օգնության նոր շենքի կառուցման համար երկրաբանական հետազոտության գումարը և Խանդո գյուղի ծիսակատարության տան համար գազի վառարանների ձեռքբերման գումարը: Հանրային առողջապահության կենտրոնի խնդրանքը բավարարվեց մասամբ, այսինքն՝ դեկրետային արձակուրդի գումարը հատկացվեց, սակայն մերժվեց պատուհանների համար շերտավարագույրների ֆինանսավորումը: Խնդրում էին 3628 լարի, սակայն հատկացվեց 2523 լարի:

Վերահաշվարկից հետո մանկապարտեզների սննդի համար հատկացվել է 21 427 լարի: Ընդհանուր առմամբ հանեցին Մշակույթի, կրթության, զբոսաշրջության և սպորտի բաժնի կողմից գենդերային զարգացման (4400 լարի) համար պահանջվող գումարը: Բացի այդ, փոփոխությունների փաթեթում չեն ընդգրկվել նախապես պահանջված՝ 2250 լարի գումարը, Մաջադիա գյուղում սեղանի թենիսի խմբի բացման համար:

Ընդհանուր առմամբ, ապրիլի 17-ին Սակրեբուլոյի նիստի օրակարգում, բացի Ախալքալաքի շրջանի բյուջեի փոփոխություններից կային նաև այլ հարցերը՝ հաշվետվություն և բյուջեի գնահատում, քաղաքապետարանում և Սակրեբուլոյում աշխատանքային պայմանագրով աշխատողների թվաքանակի մասին որոշումը, Ախալքալաքի քաղաքապետարանի Սակրեբուլոյի որոշումը հրդեհային ծառայության մասին, որն արդեն երեք տարի է քաղաքապետարանի իրավասությունից դուրս է:

Պատգամավորները բյուջեի կատարումը գնահատեցին քիչ թե շատ բավարար, նշելով, որ 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ բյուջեում մեծ մնացորդ է էղել՝ 4 558 200 լարի: Քվեարկության ժամանակ որոշ պատգամավորներ դժգոհություն հայտնեցին, որ բյուջեում ֆինանսավորման առկայության դեպքում նրանց մերժվել է աշխատանքների կատարում: Մասնավորապես, պատգամավորները խնդրում էին Կարտիկամի ճանապարհի վերականգնում և հարթեցում, որն անցնում է Խուլգումո և Կուլիկամ գյուղերով: Խանդո գյուղի ճանապարհի վերականգնում, որի նախագիծը վաղուց պատրաստ է: Անավարտ է մնացել Գումբուրդու գյուղի ոռոգման համակարգի վերականգնումը՝ ընդամենը 600 մ է մնացել, որպեսզի ջրամատակարարման նախագիծն ավարտվի:

Պատգամավորները քվեարկել են քաղաքապետարանի աշխատակազմի և Սակրեբուլոյի աշխատանքային պայմանագրով աշխատողների թվաքանակի փոփոխության օգտին: Առանց որևէ հարցի, անցավ հրդեհային ծառայության կանոնակարգի չեղյալ հայտարարելու պրոցեսը:

Նիստի վերջում ելույթ ունեցավ «Հայրենասերների դաշինք» կուսակցության պատգամավոր Սամվել Պետրոսյանը, ով մեղադրում էր մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանին նրանում, որ նա չի տեղեկացրել որ կարտոֆիլի ներմուծման համար փակել են միայն Թուրքիայի սահմանը: Իսկ մյուս երկրներից կարտոֆիլի ներկրումը շարունակվում է:

Պատգամավորները դեմ էին այս մեղադրանքին, ասելով, որ գյուղացիները գիտեն, որ հենց Թուրքիայի հետ սահմանն է փակ:

Սակրեբուլոյի նախագահը պատասխանեց հետևյալը.

«Յուրաքանչյուր ոք պետք է ունենա իր սեփական ներդրումը այս հարցում, և բոլորը պետք է փորձեն օգնել: Այս մարդու ներդրումը (Հենզել Մկոյանի) այս դեպքում մեծ է, և նա դա արեց: Ես չգիտեմ, թե ինչ ներդրում ունեմ այնտեղ ես և դուք », – ասաց Նաիրի Իրիցյանը:

Սամվել Պետրոսյանն առաջարկեց ստեղծել հանձնաժողով, այդտեղ ներառել իրենց խմբակցությունը, քանի որ, նրա խոսքերով, նրանք ունեն այս իրավիճակից դուրս գալու ծրագիր, որը մշակված չէ:

Շուշան Շիրինյան

Viewing all 19784 articles
Browse latest View live