Quantcast
Channel: Ջավախքի լրատվական կենտրոն
Viewing all 19788 articles
Browse latest View live

Ախալքալաքի Off Road ճանապարհների շարքից

$
0
0

Քաղաքից մինչև «Կորխիս Ծղալի» Ախալքալաք-Ախալցիխե ճանապարհը գտնվում է ավերված վիճակում, թեև ժամանակ առ ժամանակ փոսերը լցվում են ավազով, սակայն դա խնդրի լուծում է մինչև առաջին անձրևը: Երբ է վերանորոգվելու ճանապարհը, դեռ պարզ չէ:

Ախալքալաքից մինչև «Կորխիս Ծղալի» մոտ 7 կմ ճանապարհահատվածը գտնվում է շատ վատ վիճակում: Փոսերը սկսվում են հենց քաղաքից:

Վարորդները դժգոհում են, որ այս ճանապարհով անցնելուց հետո նրանք ստիպված են մեքենան վերանորոգել:

«Ես հաճախ եմ գնում Թբիլիսի, որտեղ կարտոֆիլ եմ վաճառում, ամեն անգամ բեռնված մեքենայով եմ գնում, այդ փոսերը պարզապես մղձավանջ են», – ասում է Սերգեյը:

«Ջավախ-Ավտո-Գզա» ընկերության գլխավոր տնօրեն Նոդար Ինասարիձեն մեր հարցին՝ այս ճանապարհահատվածի վերանորոգման վերաբերյալ, ասաց, որ մենք ժամանակին հիշեցրեցինք նրան այդ խնդրի մասին:

«Ախալքալաք – Կորխիս Ծղալի ճանապարհը գտնվում է վատ վիճակում: Ճանապարհային դեպարտամենտը տենդեր է հայտարարելու է, որից հետո ճանապարհը կապիտալ կվերանորոգվի: Այս պահին մենք չգիտենք, թե երբ կսկսվեն վերանորոգման աշխատանքները: Ավելի ճիշտ, վաղը հանդիպումից հետո կիմանամ», – ասում է նա:

doroga1

Բրատիսլավ Իգիթխանյան


Ազատության համար պայքարը երեսուն տարեկան է

$
0
0

Այսօր Ախալքալաքի «Ապրիլի 9-ի» այգում բնակիչները հարգեցին 1989 թ. ապրիլի 9-ին ազատության համար պայքարող քաղաքացիների հիշատակը:

Մունիցիպալիտետի տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցները, տարբեր պետական կառույցների, տարբեր դպրոցների դպրոցականները, շարքային քաղաքացիները եկել էին հարգանքի տուրք մատուցելու ապրիլի 9-ի զոհերին: Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական նորանշանակ փոխանորդ հոգեշնորհ Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյանը նույնպես իր հարգանքի տուրքը մատուցեց: Ինչպես և ամեն տարի, ապրիլի 9-ին մարդիկ գալիս էին ծաղիկներով, ծաղկեպսակներով ու մոմերով:

9 aprelya 1

Ջավախքում Ախալքալաքի և Կումուրդոյի թեմի միտրոպոլիտ Նիկոլոզ (Պաճուաշվիլի) եպիսկոպոսի հետ միասին քահանաները պատարագ մատուցեցին, իսկ վրացական և հայկական դպրոցների երեխաները վրացերենով բանաստեղծություններ ընթերցեցին:

«Այս օրը, որը Վրաստանում ազգային սգո օր է, այստեղ՝ Ախալքալաքում, ձեր օգնությամբ դառնում է սիրո տոն, սա մեր երկու ժողովուրդների փոխըմբռնման տոնն է: 1989 թ. ապրիլի 9-ը: 30 տարի մենք քայլում էինք Սուրբ Նինոյի ճանապարհով: Մենք Փարավանայով ոտքով եկել ենք այստեղ՝ Ախալքալաք: Այստեղ արդեն կար հուշահամալիր, որը գրեթե ոչ մի տեղ Վրաստանում չկար: Դա ուրախացրեց և զարմացրեց: Ես ևս մեկ անգամ համոզվեցի, որ մենք մեկ ենք, երկու եղբայրների ժառանգներն ենք, ես կասկած չունեմ: Հայոսը և Քարթլոսը, մեր նախնիները՝ եղբայրներ էին և մեր ծագումը գալիս է Աստվածաշնչյան պատմությունից, ազգերի ծագումից», – իր ելույթում ասաց Ջավախքում Ախալքալաքի և Կումուրդոյի թեմի միտրոպոլիտ, Նիկոլոզ եպիսկոպոսը:

Aprili 9 4

Aprili 9 5

1989 թ. ապրիլի 9-ին Թբիլիսիում տեղի ունեցած ցույցին հավաքվել էր մոտ 10 հազար մարդ, կառուցելով բարիկադներ 29 բեռնատարներից և տրոլեյբուսներից: Չնայած Թբիլիսիի ՆԳՆ-ի ղեկավարի և Պատրիարք Իլիա Երկրորդի կոչերին, որ հանրահավաքի մասնակիցները ցրվեին, նրանք մնացին հրապարակում:

Ապրիլի 9-ին գեներալ Իգոր Ռոդիոնովը հրամայեց սկսել հանրահավաքի մասնակիցներին հետ մղել: Ցուցարարները սկսեցին լքել հրապարակը, բայց հրապարակի գրեթե բոլոր ելքերը արգելափակված էին ավտոտրանսպորտով, այսինքն` փախուստի ճանապարհները կտրուկ սահմանափակվել էին, ինչի արդյունքում ստեղծվեց խուճապ և զանգվածային ճնշում:

Aprili 9 6

Meupe

Magakia

Զինվորները ցուցարարների դեմ օգտագործեցին 73 սանտիմետրանոց ռետինե մահակններ, արցունքաբեր գազ, թեթև հետևակային բահեր, իսկ մեկ դեպքում` հրազեն: Դիմակայության աճին զուգընթաց, հանրահավաքի մասնակիցները կիրառում էին «ռեպրեսիվ ուժերի» դեմ այն, ինչ կար իրենց ձեռքի տակ: Հանրահավաքի 64 մասնակիցները հայտարարել էին, որ ստեղծված ճնշման ժամանակ տուժել են ոչ թե զինծառայողների գործողություններից, այլ ամբոխում անորոշ անձանց կողմից նետված առարկաներից:

Devochka

Magakia Meupe

Քրիստինե Մարաբյան

«Ապրիլի 9-ի» զոհերի հուշարձանը ուշացումով, բայց կլինի

$
0
0

Ախալքալաքում կտեղադրվի նոր հուշարձան «ապրիլի 9» -ի զոհերի հիշատակին: Հուշարձանն ուզում էին կանգնեցնել անցյալ տարի, սակայն տենդերը չկայացավ: Նոր տենդերի պայմանների համաձայն, այն կտեղադրվի մինչեւ 2019 թվականի հունիսի 20-ը:

Ախալքալաքի «Ապրիլի 9» -ի այգում կհայտնվի հուշարձան, որը ցանկանում էին կանգնեցնել դեռ անցյալ տարի: 2019 թ. մարտին Ախալքալաքի մունիցիպալիտետը հայտարարել է հուշարձանի տեղադրման տենդեր, այդ նպատակով հատկացնելով 42 589 լարի: Մրցույթին մասնակցել է միայն մեկ ընկերություն՝ ՍՊԸ «Լոմի -1961»-ը, որն էլ այն շահել է 42,089 լարիով: Պայմանագիրն արդեն կնքված է: Ըստ պայմանագրի, աշխատանքների կատարման վերջնաժամկետը 2019 թվականի հունիսի 20-ն է:

Նշենք, որ Ախալքալաքի մունիցիպալիտետում 2018 թ.-ին ևս հայտարարվել էր տենդեր 1989 թ. ապրիլի 9-ին զոհվածների հիշատակին հուշակոթող կանգնեցնելու համար: Հատկացվել էր նույնքան գումար, եւ հաղթող ընկերությունն էլ նույնն էր, սակայն, այն որակազրկվել էր փաստաթղթերի հետ կապված խնդիրների պատճառով:

Շուշան Շիրինյան

FLEX. Ախալքալաքցի աշակերտների ամերիկյան երազանքը

$
0
0

Այս տարի Ախալքալաքից FLEX ծրագրի հաղթողներ են դարձել Մարտին Փալանջյանը և Լիկա Մանասյանը: Մինչ նրանք հավաքում են իրենց ճամպրուկները և պատրաստվում Ամերիկա մեկնելուն, մենք նրանց խնդրեցինք մի փոքր կիսվել իրենց սպասելիքներով, պատմել մասնակիցների ընտրության պրոցեսի և իրենց ապագայի պլանների մասին:

Մարտինն էլ, Լիկան էլ նախընտրական փուլին մասնակցել են երկու անգամ, և այս անգամ նրանց ի վերջո հաջողվեց հասնել իրենց նպատակին:

«Ես երազել եմ Ամերիկայի մասին դեռ մանկուց», – կիսվում է Լիկան:

Նրանք այս ծրագրի մասին իմացել են դպրոցից, իրենց ծանոթներից: Քաղաքում շատ են խոսում այս ծրագրի մասին:

«Քույրս մի քանի տարի առաջ նույնպես հայտ էր ներկայացրել: Սկզբում, առաջին անգամ ես որոշեցի պարզապես փորձել իմ ուժերը, ես նույնիսկ չէի ուզում դրական պատասխան ստանալ: Այն ժամանակ, կարելի է ասել, պարզապես չանցա հանգամանքների անհաջող զուգադիպության պատճառով: Այս տարի ես գրեթե համոզված էի, որ կանցնեի», – ասում է Մարտինը:

martin2

Ի տարբերություն Մարտինի, Լիկան երկրորդ անգամ հայտագրվել էր նախընտրական փուլին գրեթե պատահականորեն:

«Ես մեկ օր առաջ էի վերադարձել Ռուսաստանից, երբ ինձ զանգահարեց մեր դասղեկը և ասաց, որ վաղը Նինոծմինդայում կայանալու է առաջին փուլը: Ես երեք ամիս գիրք չէի բացել, այդ իսկ պատճառով հույս չունեի, բայց փորձը փորձանք չէ: Արդյունքում նրանք զանգահարեցին ինձ և ասացին, որ ես անցել եմ», – պատմում է Լիկան:

FLEX ծրագիրը արդեն գոյություն ունի 25 տարի, որը հնարավորություն է ընձեռում աշակերտներին՝ Վրաստանից, Հայաստանից, Ուկրաինայից, Ուզբեկստանից, Թուրքմենստանից և այլ երկրներից, մեկ տարի ուսում ստանալ Ամերիկայում, սովորել դպրոցում և ապրել հյուրընկալ ընտանիքում: Ծրագրին կարող են մասնակցել 14-16 տարեկան աշակերտները: Ընտրությունը տեղի է ունենում 3 փուլով: Առաջին փուլում անգլերեն լեզվի իմացության պարզ թեստ է տրվում, երկրորդ փուլում` 45 րոպեի ընթացքում շարադրություն, իսկ եզրափակիչը ներառում է հարցազրույց անգլերեն և հայերեն լեզուներով, 4-5 հոգանոց խմբակայյին խաղ, ևս մեկ շարադրություն և ավելի բարդ մակարդակի լեզվի իմացությունը ստուգող թեստ:

lika

Լիկան և Մարտինը նշում են, որ կազմակերպիչները ուշադրություն են դարձնում թեկնածուի հոգեբանական պատրաստվածությանը՝ մեկ տարի օտար միջավայրում հաջողակ ապրելու առումով, նրա անձնական որակներին, առաջնորդության հատկանիշների առկայությանը:

Նրանք չեն վախենում երկար ժամանակ ընտանիքից հեռու ապրել: Լիկան արդեն երկար ժամանակ ապրել է միայնակ և վստահ է, որ կկարողանա հաղթահարել:

«Ես շփվող եմ, գիտեմ, թե ինչպես կարելի է մարդկանց հետ ընդհանուր լեզու գտնել, հարմարվել», – ասում է աղջիկը:

«Ես չեմ վախենում նոր, անծանոթ միջավայրից ,քանի որ հեշտությամբ հարմարվում եմ », – կիսվում է նաև Մարտինը:

Լիկան և Մարտինը դեռ անգլերենին վստահաբար չեն տիրապետում, բայց հուսով են, որ առաջին ամսվա ընթացքում նրանք լիովին կմիաձուլվեն նոր միջավայրին և կհաղթահարեն լեզվական խոչընդոտը:

Եզրափակիչը հաղթահարելուց հետո թեկնածուները անանուն նամակներ են գրում իրենց պոտենցիալ ընտանիքին, որով նրանք որոշում են, թե արդյո՞ք նրանք ցանկանում են աշակերտին ընդունել իրենց ընտանիք, թե ոչ: Եթե ընտանիքը դժգոհ լինի մասնակցից, ապա նրան կարող են որակազրկել՝ երկու «մինուսի» ներկայացումից հետո, ինչպես նաև հակառակ դեպքում, եթե մասնակիցը դժգոհ է ընտանիքից: Մարտինը դեռ ծանոթ չէ այն ընտանիքի հետ, որը ընդունելու է նրան, իսկ Լիկան արդեն հասցրել է ծանոթանալ, շփվել և նույնիսկ փոխանակել լուսանկարները: Նա ապրելու է Մինեսոտա քաղաքում, բայց անպայման ուզում է այցելել Լոս Անջելես, Նյու Յորք և Լաս Վեգաս:

«Առաջին ամիսներին, իհարկե, կկարոտեմ իմ հարազատներին, – խոստովանում է Մարտինը, – բայց հետո կդառնաս նրանց նման աշակերտ, կսովորես, կհարմարվես»:

Մարտինն ու Լիկան ուսումը պատրաստվում են շարունակել Երևանում: Երկու հերոսներն էլ արդեն որոշել են, թե ինչով են զբաղվելու դպրոցից հետո: Մարտինն իր ապագան կապում է տեղեկատվական տեխնոլոգիաների և ծրագրավորման հետ, ուստի ցանկանում է ուսումնասիրել այդ ուղղությունն Ամերիկայում, որտեղ այն ավելի զարգացած է: Լիկան ցանկանում է սովորել անգլերեն, կապել ուղին լեզվաբանության հետ, ուստի այդ փորձը հատկապես օգտակար կլինի նրա համար: Երկու հաղթողներն էլ ուրախ են, որ կարողանան բարելավել լեզվի իմացությունը, ծանոթանալ հյուրընկալ երկրի մշակույթին, նոր ծանոթություններ ձեռք բերել և ինչ-որ նոր բան սովորել, իսկ ինչն ամենակարևորն է, ապրել անկախ և հասունանալ: Նրանք վստահ են, որ տարին շատ հետաքրքիր կլինի, և նրանք անհամբեր սպասում են նոր տպավորություններին:

Ամալյա Բաբայան

Ազավրեթ գյուղի դպրոցի աշակերտները շարունակում են դասադուլը

$
0
0

Ազավրեթ գյուղի դպրոցի աշակերտները մտադիր են շարունակել դասադուլը մինչեւ ապրիլի 14-ը, մինչեւ Վրաստանի նախագահի ժամանումը:

Այսօր կրկին Ազավրեթ գյուղի դպրոցում դասեր չկային: Աշակերտները չէին գնացել դպրոց եւ չեն պատրաստվում գնալ մինչեւ ապրիլի 14-ը:

Դպրոցի տնօրեն Սլավիկ Եղիազարյանի խոսքերով, ուսուցիչները սովորականի պես դպրոց էին եկել եւ սպասում էին աշակերտներին:

«Աշակերտները չէին եկել: Այսօր էլ դասեր չեղան: Քաղաքապետը մեզ տեղեկացրեց, որ ապրիլի 14-ին գալիս է նախագահը, եւ աշակերտները մեծ հույսեր ու ակնկալիքներ ունեն նրա այցից », – մեզ հետ հեռախոսազրույցում ասաց Ազավրեթ գյուղի դպրոցի տնօրեն Սլավիկ Եղիազարյանը:

Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետը հավանություն չի տալիս բարեկարգման պահանջի նման միջոցին:

«Ես նրանց բացատրեցի, որ դասադուլ պետք չէ կազմակերպել: Մենք աշակերտներին առաջարկեցինք գնալ հարևան Բուռնաշեթ գյուղ, բայց նրանք հրաժարվեցին: Ես բոլորին, և նահանգապետին, եւ վարչապետին տեղեկացրել եմ դպրոցում ստեղծված իրավիճակի մասին: Նրանք պահանջում են ապահովության երաշխիք, իսկ ես ինչպես կարող եմ երաշխավորել, որ վաղը այս վթարային դպրոցը չի փլուզվի: Նախագահի ծրագրերում նախատեսված չէ այց դեպի Ազավրեթ գյուղ », – ասաց քաղաքապետ Յուրիկ Ունանյանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 8-ին Ազավրեթ գյուղի աշակերտները դասադուլ էին հայտարարել, երբ իմացել էին, որ իրենց դպրոցը ներառված չէ քաղաքապետարանի կողմից վերանորոգվող 24 դպրոցների ցանկում:

Ազավրեթում դասերն անցկացվում են ծայրահեղ պայմաններում

Ազավրեթ գյուղի դպրոցի տանիքը փլուզվում է

Ազավրեթ գյուղի դպրոցը ընդլայնման կարիք ունի

Ծնողները պահանջում են անվտանգ դպրոց

Շուշան Շիրինյան

Փոքր գյուղի մեծ խնդիրները

$
0
0

Ախալքալաքի մունիցիպալիտետի Պտենա գյուղը չունի՝ գազ, նորմալ ճանապարհներ, մանկապարտեզ, և ամենակարևորը՝ դպրոց:

Prtena 4

Պտենայում եղանակի բարելավման հետ մեկտեղ բնակիչներն սկսել են վերանորոգել իրենց տրակտորները և այլ տեխնիկան: Այստեղ արդեն սկսում են պատրաստվել վար ու ցանքին: Գյուղում ապրում է շուրջ 70 ընտանիք: Եկամտի հիմնական աղբյուրը գյուղատնտեսությունն է: Ոմանք գնում են Թուրքիա՝ արտագնա աշխատանքի և այնտեղ կատարում են տարբեր աշխատանքներ:

Prtena 2

Գյուղը ծերանում է, քանի որ երիտասարդները հակված են լքել այն:

«Բոլորը հեռանում են գյուղից, երիտասարդները նախընտրում են ապրել քաղաքներում, քանի որ այստեղ ոչինչ չկա, նույնիսկ դպրոց չկա, որ երեխաները ուսում ստանան: Մեր երեխաները գնում են Հոկամի դպրոց, դա շատ դժվար է նրանց համար», – ասում է Մադոննա Մախարաձեն:

Գյուղացիներն արդեն 4 տարի է սպասում են նոր դպրոցի կառուցմանը:

«Մեզ համար ամենակարևոր խնդիրը դպրոցն է, մնացածի վրա դեռ կարող ենք աչք փակել», – ասում է Դոդո Շավոձեն:

Prtena 1

Գյուղում շատերը ցանկանում են շարունակել իրենց ուսումնառությունը բուհերում, բայց ֆինանսական հնարավորությունների պատճառով, ոչ բոլորն են կարողանում իրենց թույլ տալ: Այժմ Պտենայից Թբիլիսիում և Բաթումում սովորում է 7 ուսանող:

«Գյուղում մանկապարտեզ չկա, դպրոց չկա, բայց պետությունը մեզ համար կառուցել է այս տնակը, ինչ է սա, ինչի համար է դա մեզ պետք: Ավելի լավ չէր լինի ընդհանրապես չկառուցեին, դա նման է խաղատան, այնտեղ տղաները խաղաթղթերով են խաղում ու խմում, հետո կռիվ է տեղի ունենում», – դժգոհում են բնակիչները:

Prtena 3

Երիտասարդները ցանկանում են զբաղվել սպորտով, բայց գյուղում մարզասրահ չկա:

Բրատիսլավ Իգիթխանյան

Ախալքալաքից Թբիլիսի երթևեկող միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել

$
0
0

Ինչպես փոխանցում է Jnews-ի թղթակից Ռիմա Մառանգոզյանը, Ախալքալաքից Թբիլիսի ուղևորափոխադրումներ իրականացնող հասարակական տրանսպորտը վթարի է ենթարկվել Բորժոմի մունիցիպալիտետի Ախալդաբա գյուղի մոտ:

Տուժածներ չկան: Մեքենան, որը դիմացից է երթևեկել առանց ձայնային ազդանշանի, շրջադարձին, հանկարծակի վթարային վիճակ է ստեղծել: Ուղևորներին տեղափոխել են այլ տրանսպորտ:

Ախալքալաքցիները Վրաստանի առաջնությունից վերադարձան հաղթանակներով

$
0
0

Ախալքալաքցի բռնցքամարտիկներ, ծնված 2005-2006 թթ., մասնակցում էին Վրաստանի առաջնությանը և նրանք վերադարձան 2 ոսկե, 1 արծաթե և 4 բրոնզե մեդալներով: Առաջին տեղը զբաղեցրածները կմասնակցեն Թբիլիսիում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:

Ապրիլի 3-ից 7-ն ընկած ժամանակահատվածում Զեստաֆոնիում անցկացվեց Վրաստանի բռնցքամարտի առաջնությունը:

Ախալքալաքից առաջնությանը մասնակցում էր 13 բռնցքամարտիկ: Նրանցից առաջին հորիզոնականները զբաղեցրել են՝ Պավլիկ Եղոյանը (80 կգ), Էդգար Սարգսյանը (59 կգ), երկրորդ տեղ՝ Սամվել Ղազարյանը (65 կգ), երրորդ հորիզանական՝ Գոռ Այվազյանը (40 կգ), Հովհաննես Գալստյանը (41 կգ), Արարատ Կուլախսյանը (50 կգ) և Պավել Շահբազյանը (53 կգ):

«Մեր մարզիկները հավուր պատշաճի հանդես եկան: Ընդհանուր հաշվով դա թիմային մեծ հաղթանակն է, քանի որ բռնցքամարտում նման արդյունքների հասնելը շատ դժվար է: Տղաները շատ էին աշխատել, նման արդյունքների հասնելու համար», – ասում է մարզիչ Գագիկ Էլիզբարյանը:

Մարզիկների մեծամասնության համար սա նրանց առաջին լուրջ մրցակցությունն էր, բայց դա նրանց չխանգարեց գրավել մրցանակային տեղեր:

Բրատիսլավ Իգիթխանյան


Ավտովթար Ազատություն փողոցի վրա

$
0
0

Այսօր, ապրիլի 10-ին Ախալքալաքի Ծերեթելի և Ազատություն փողոցների խաչմերուկում իրար են բախվել Mercedes Benz GL-350 և VAZ-21011 մակնիշի ավտոմեքենաները:

Բախման պատճառ է հանդիսացել ճանապարհը չզիջելը: VAZ-21011 ավտոմեքենան ճանապրհը չի զիջել:

Երկու մեքենաներն էլ վնասվել են: Ոչ վարորդները, ոչ ուղևորները չեն տուժել:
Avariya 1
Avariya 2

Բրատիսլավ Իգիթխանյան

Անահիտ Բոստանջյանի անվան մրցանակաբաշխություն Թբիլիսիում

$
0
0

Ապրիլի 10-ին, Թբիլիսիում կայացավ գրող, թարգմանիչ Անահիտ Բոստանջյանի անվան մրցանակաբաշխության արարողությունը, որը կազմակերպել էր «Կամուրջ» հասարակական կազմակերպությունը:

Հայ-վրացական մշակութային կապերի զարգացմանն ու փոխճանաչելիությանը միտված մրցույթն առաջին անգամ անցկացվեց, որի շրջանակներում Թբիլիսիի թիվ 104 և 103 հանրային դպրոցներում նախապես հայտարարված գրավոր խոսքի մրցույթին մասնակցեցին IX-XII դասարանների աշակերտներ, ովքեր ստեղծագործել էին հայ-վրացական կապերը թեմայով:

mrcanak

Միջոցառմանը ներկա էին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը և դեսպանության դիվանագետները, Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, ՀՀ ԿԳՆ Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը, Վրաստանի գրողների միության համանախագահ Մաղվալա Գոնաշվիլին և այլք։

«Շատ ուրախ եմ, որ եկա և առաջին մրցանակաբաշխությանը մասնակցեցի, հույս ունեմ, որ հաջորդ անգամ մասնակիցների թիվն ավելի մեծ կլինի և ավելի լավ շարադրություններ կգրեն», – ասաց ՀՀ ԿԳՆ Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը։

tbilisi

Երկլեզու մրցույթի շրջանակներում մրցանակ ստացան երկու շարադրության հեղինակներ: Հայերենով՝ Ազա Մուրադյանի և վրացերենով՝ Ժանետա Բաղդասարյանի ստեղծագործությունները։

Հաղթողներից բացի, մրցույթում սահմանված էին նաև այլ անվանակարգեր, և մրցույթի մասնակիցները պարգևատրվեցին Թբիլիսիում լույս տեսնող «Վրաստան» շաբաթաթերթի, «Հայարտուն» կրթամշակութային կենտրոնի, «Վիրահայերի միություն» ՀԿ-ի կողմից:
Մրցույթի մնացած բոլոր մասնակիցները պարգևատրվեցին վկայագրերով ու նվերներով։

tb

«Նմանատիպ մրցույթ անպայման կլինի, կարևորը հավատան երեխաները, առավել լուրջ մոտենան ու դա խթան հանդիսանա հետագայում ստեղծագործելու, թարգմանելու համար», – ասում է «Կամուրջ» հասարակական կազմակերպության նախագահ Գայանե Բոստանջանը։

Մրցանակաբաշխության միջոցառման ընթացքում հնչեցին նաև Անահիտ Բոստանջյանի կողմից գրված բանաստեղծություններ, ինչպես նաև հայկական և վրացական երգեր։

tbili

Իր խոսքում դեսպան Ռուբեն Սադոյանը ողջունեց մրցույթի գաղափարը առաջարկեց չսահմանափակվել միայն Թբիլիսիով ու ընդլայնել մրցույթի աշխարհագրությունը՝ ընդգրկելով նաև Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի դպրոցները։

Անահիտ Բոստանջյանի անվան մրցանակաբաշխության ընթացքում պարգևատրվեց նաև գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, որին Վրաստանի գրողների միությունը շնորհեց հայ-վրացական բարեկամության դեսպանի կոչում, որպես հայ-վրաց մշակութային կապերը խորացնող գործիչ։

Ռիմա Մառանգոզյան

Վրաստանում տավարի մսի փոխարեն, վաճառվում է ձիու և ավանակի մսեղիք

$
0
0

Ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը, Հակակոռուպցիոն գործակալության և Սննդի ազգային գործակալության հետ համատեղ, խարդախության մեղադրանքով երկու մարդու են ձերբակալել:

Հետաքննությունը պարզել է, որ մեղադրյալները տարբեր շրջաններից ձիու և ավանակի միս են գնել, որոնք տրանսպորտով փոխադրել են Թբիլիսիի օբյեկտներից մեկում գտնվող, այսպես կոչված ինքնագործ սպանդանոց: Առանց որևէ գրանցման և սանիտարական չափանիշների պահպանման պայմաններում, ձիու և ավանակի միսը վերամշակվել և վաճառվել է շուկաներում և սննդի տարբեր օբյեկտներում, որպես տավարի միս:

Ըստ գերատեսչության տվյալների, շուկայից և մի քանի օբյեկտներից մեծ քանակությամբ միս է առգրավվել, որն, ըստ փորձագետի եզրակացության, պարունակում է ձիու և էշի ԴՆԹ, իսկ այսպես կոչված սպանդանոցում հայտնաբերել են այդ կենդանիների մնացորդները:

Հետաքննությունը կատարվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 180-րդ հոդվածի երկրորդ մասով: Հանցանքը նախատեսում է ազատազրկում` 4-ից 7 տարի ժամկետով:

Խանդոյում բնակիչները վերահսկում են ասֆալտապատման աշխատանքները

$
0
0

Ախալքալաք-Բակուրիանի ավտոճանապարհից դեպի Խանդո գյուղ տանող ճանապարհահատվածը ասֆալտապատվում է: Բնակիչները դժգոհ են կատարված աշխատանքների որակից:

Վերսկսվել է Օրջա, Խանդո, Վարևան, Ալաստան և Կոկիո գյուղերն իրար կապող ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները:

Վերանորոգման համար տենդերը հայտարարվել էր 2018 թվականի հոկտեմբերի 5-ին: Աշխատանքները իրականացվում են «Արալի» ընկերության կողմից:

Վերակառուցված ճանապարհի ընդհանուր երկարությունը կազմում է 8 558 մետր, իսկ աշխատանքների համար հատկացված գումարը` 2 654 956 լարի:

Xando 3

Վերանորոգման աշխատանքները տարվում են, սակայն գյուղացիները դժգոհում են վատ որակից, ասելով, որ ասֆալտը նման պայմաններում շուտով կփչանա:

«Մինչև ձեր գալը, աշխատանքները կատարվում էին ոչ այնպես, ինչպես հարկն էր, իսկ հիմա ամեն ինչ նորմալ է կատարվում»,- ասում է Աշոտ Սահարյանը:

Բնակիչները բողոքում են, որ մանրախիճը լցրել են բարակ շերտով և լավ չեն տոփանել:

«Դա չի համապատասխանում չափանիշներին, մանրախիճը պետք է լինի 12 սմ», – ասում է Վաղարշակ Դուրգարյանը:

Գյուղացիների խոսքով, պետք է փորձագետ գա ասֆալտի որակն ստուգելու համար, և եթե այս փուլում կատարված աշխատանքների որակը չհամապատասխանի չափանիշներին, ապա աշխատանքը կդադարեցվի:

«Սկզբում աշխատանքներն անորակ էին արվում, այդ իսկ պատճառով մենք գյուղացիների հետ միասին համաձայնության եկանք աշխատողների հետ և նրանք արդեն սկսեցին ուղղել իրենց սխալները», – ասում է Արմենը:

Xando 2

«Արալի» ընկերության աշխատակիցներն ասում են, որ նրանք աշխատում են ըստ այն նախահաշիվների, որոնք տրամադրվել է իրենց:

Վերանորոգման աշխատանքները վերջանականապես պետք է ավարտվեն մինչև 2019 թ. նոյեմբերի 20-ը:

Բրատիսլավ Իգիթխանյան

«Վրաստանի կոմերցիոն բանկերի վարկային քաղաքականությունը գիշատչական է»

$
0
0

Վրաստանի Ազգային բանկի նախագահ Կոբա Գվենետաձեն վրացական կոմերցիոն բանկերի վարկային քաղաքականությունն անվանել է գիշատչական:

«Հհիշեցնեմ հասարակությանը, թե ինչ ծանր կացության մեջ են հայտնվել մեր բազմաթիվ համաքաղաքացիներն անպատասխանատու վարկավորման պատճառով, մինչև նոր բարեփոխումները իրականացումը: Բանկերի ագրեսիվ, գիշատչական քաղաքականությունը հանգեցրեց Վրաստանի գրեթե 700 հազ. քաղաքացիների անվճարունակության, ևս հարյուր հազարավոր մարդիկ ստիպված են վճարել ոչ պատշաճ, բարձր վարկային տոկոսադրույքները: Եվ յուրաքանչյուրը ռիսկի էր դիմում կորցնել անշարժ գույքը՝ չմտածված որոշումների պատճառով», – հայտարարել է Ազգային բանկի նախագահը խորհրդարանում իր ելույթի ժամանակ:

Վարկերից ստացված եկամուտները ստացել են հետևյալ բանկերը.

2018 թ.-ի 4-րդ եռամսյակում «ТВС–Bank»-ի մաքուր շահույթը կազմել է 361 մլն լարի, եկամտի հիմնական մասը` 612,4 մլն լարին, գոյացել է ֆիզիկական անձանց վարկերի հաշվին: 2017 թ.-ին բանկի կողմից տրամադրված վարկերի 49%-ը բաժին է ընկնում անհատներին:

2018 թ.-ի 4-րդ եռամսյակում «Վրաստանի բանկի» մաքուր շահույթը կազմել է 342,8 մլն լարի: Անհատների վարկավորման եկամուտը` 722 մլն լարի: 2017 թվականին բանկը տրամադրել է 7,7 միլիարդ լարիի չափով վարկեր, որոնցից 4,2 միլիարդը` ֆիզիկական անձանց:

2018 թ.-ի 4-րդ եռամսյակում «Լիբերթի բանկի» մաքուր շահույթը կազմել է 52 միլիոն լարի: Անհատների վարկավորման եկամուտը` 237,6 մլն. լարի: 2017 թ.-ին բանկը տրամադրել է 866,5 մլն լարիի չափով վարկեր, որոնցից 99,5% մլրդ` ֆիզիկական անձանց:

Իվանիշվիլին կֆինանսավորի Սամեբա տաճարի նկարազարդումը

$
0
0

Բիձինա Իվանիշվիլին ամենայն Վրաց կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Սամեբա տաճարի վերանորոգման աշխատանքներն ամբողջությամբ ֆինանսավորելու մասին: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի պատրիարքարանը:

Այսօր, ապրիլի 11-ին պատրիարքարանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ կողմերը բազմաթիվ հարցեր են քննարկել: Անդրադարձ է կատարվել նաև ժողովրդին հուզող խնդիրներին և երկրում տիրող սոցիալ-տնտեսական իրավիճակին:

«Յուրաքանչյուր պետության համար, և առավել ևս մեր երկրի համար, կարևորագույն նշանակություն ունի խստության պահպանումն ի դեմս ապագա սերնդի ճիշտ դաստիարակման։ Ձերդ սրբությունը հյուրին ծանոթացրեց Սամեբա մայր տաճարում իրականացվող աշխատանքներին, որոնք ֆինանսավորում է «Քարթու բանկը»: Բիձինա Իվանիշվիլին հայտարարեց, որ ինքը պատրաստ է ամբողջությամբ ֆինանսավորել Սամեբայի տաճարի նկարազարդման աշխատանքները։ Հանդիպման ավարտին կաթողիկոս-պատրիարքը օրհնեց Բիձինա Իվանիշվիլիին և հաջողություններ մաղթեց», – նշված է Վրաստանի պատրիարքարանի տեղեկատվությունում։

Տաքսու վարորդները բողոքի ցույց են կազմակերպել Թբիլիսիում

$
0
0

Թբիլիսիում շարունակվում են տաքսու վարորդների նորարարությունների դեմ բողոքի ցուցերը: Ցուցարարները պահանջում են թողնել ամեն ինչ այնպես, ինչպես կա:

Թբիլիսիում տաքսու վարորդները բողոքի ցույց են կազմակերպել նոր կարգափոխումների դեմ, ըստ որոնց մեքենաները պետք է ծածկվեն սպիտակ գույնի ծածկաթաղանթով (պլյոնկա):

Ավելի վաղ Թբիլիսիի քաղաքապետարանը տաքսու վարորդներին պարտադրել էր մեքենաները վերաներկել սպիտակ գույներով, ինչը նույնպես բարկացրել էր վարորդներին: Նրանք գտնում են, որ դա վնաս կհասցնի ավտոմեքենային և կիջեցնի նրա գինը,- հաղորդում է www.1tv.ge-ին:

Ցուցարարները հավաքվել էին Ագրարային համալսարանի մոտ, և այդտեղից ավտոշարասյունն ուղղվել էր դեպի Իվանիշվիլիի տուն:

taksi

Մի քանի ցուցարարներ ձերբակալվել են, նրանց մեղադրանք է ներկայացվել քրեական հոդվածներով: Ավտոմեքենաները տարհանվում են ավտոքարշակների (էվակուատոր) միջոցով:

Հիշեցնենք, որ 2018 թ. Կալաձեի նախաձեռնությամբ Թբիլիսիում սկսվեցին տաքսիների ոլորտը կարգավորող բարեփոխումներ: Առաջին փուլում ներկայացվեց տաքսու վարորդների պարտադիր վերանայումը: Երկրորդ փուլը ենթադրում է 2019 թվականի հոկտեմբերի 1-ից տաքսիների բաժանումը երկու կատեգորիաների՝ «Ա» և «Բ», «Ա»-ն նրանց համար է, ում համար տաքսի վարելը եկամտի հիմնական աղբյուրն է, իսկ «Բ»-ն՝ նրանց համար, ով աշխատում է որպես տաքսու վարորդ, որպես լրացուցիչ գումար վաստակելու միջոց: Տաքսիների վարորդների հենց առաջին կատեգորիայի համար էլ ներկայացվեց ավտոմեքենաների պարտադիր սպիտակ գույնի լինելը:

taksi2


Ախալքալաքի պատվավոր քաղաքացիները

$
0
0

Մինչև 2018 թվականն «Ախալքալաքի պատվավոր քաղաքացու» կարգավիճակն ստացած անձինք գրանցված չեն: Այն բանից հետո, երբ Ախալքալաքի մունիցիպալիտետը հաստատեց «Պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու մասին» որոշումը, մինչ այժմ որևէ մեկը չի արժանացել այդ կոչմանը:

Ախալքալաքի մունիցիպալիտետում չկա պատվավոր քաղաքացիների ցանկ, քանի որ նրանց նախկինում չէին գրանցում, սակայն փոքրիկ քաղաքում հիմնականում հիշում են, թե ում է շնորհվել այդ պատվո տիտղոսը: Առաջինը տիտղոսը շնորհվել է Լևոն Բիչախչյանին` քաղաքում շինարարական աշխատանքների իրականացման ժամանակ անշահախնդիր օգնություն ցուցաբերելու համար: Տարբեր ժամանակներում այս կոչումն ստացել են հետևյալ անձինք՝ «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի նախագահ Լևոն Սարգսյանը, կինոռեժիսոր, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր Հարություն Խաչատրյանը, դրամատուրգ Կարինե Խոդիկյանը, բանասեր Մերուժան Տեր-Գուլանյանը, բարերար Թումաս Չիվչյանը և այլք:

2018 թվականին ուժի մեջ մտավ Ախալքալաքի մունիցիպալիտետի որոշումը, որով կարգավորվում է այս կոչումը թեկնածուներին ներկայացնելու կարգը: Փաստաթղթի համաձայն՝ պատվավոր քաղաքացու կոչումը կարող է շնորհվել ցանկացած քաղաքացիության և ազգության մարդուն, ով նշանակալի ներդրում է կատարել հասարակության զարգացման գործում: Պատվավոր քաղաքացի կարող են լինել ինչպես գիտաշխատողներ, այնպես էլ այլ, ամենատարբեր մասնագիտությունների ներկայացուցիչներ` բժիշկներ, արվեստագետներ, իրավաբաններ, տնտեսագետներ և այլոք:

Հիմա, տիտղոսն ստանալու համար բոլոր ցանկացողները պետք է անձամբ իրենց թեկնածությունը ներկայացնեն մունիցիպալ մարմիններին, կամ էլ դա նրանց փոխարեն կարող է անել մեկ այլ անձ, ով թեկնածուին արժանի է համարում այս կոչմանը:

Ախալքալաքի բնակիչները կարծում են՝ այս կոչումը պետք է ստանան այն մարդիկ, ովքեր որոշակի օգուտ են բերել քաղաքին և հասարակությանը: Օգտակար գործերի թվում ոմանք անվանում են քաղաքում կարգուկանոնի և մաքրության հաստատումը, ոմանք էլ` երիտասարդների համար մշակութային և ժամանցային միջոցառումների, երեխաների համար տարբեր զարգացնող խմբակների կազմակերպումը: Մարդիկ համարում են, որ «պատվավոր քաղաքացին» պետք է օրինակելի ապրելակերպ վարի և օրինակ ծառայի մնացածներին: Պոտենցիալ «պատվավոր քաղաքացու» մյուս վաստակը կարող է լինել՝ բարեգործությունը, քաղաքաշինությունը, քաղաքի զարգացումը ճարտարապետական տեսանկյունից, ինչպես նաև սահմաններից դուրս իր ծննդավայրի փառաբանումը:

«Մեզ բոլորիս կոչում են քաղաքացիներ: Մենք Վրաստանի քաղաքացիներ ենք, Ախալքալաքի քաղաքացիները: Ապրում ենք մեր սովորական կյանքով, սովորական հետաքրքրություններով, մենք փորձում ենք ապահովել մեր ընտանիքի, մեզ համար բարենպաստ կենսապայմաններ, բայց կան քաղաքացիներ, որոնց համար առաջին տեղում ոչ միայն իրենց ընտանիքն ու երեխաներն են, այլև իրենց քաղաքը, հայրենիքը: Նրանք իրենց առջև խնդիր են դնում, ինչ-որ բանով, իրենց հնարավորությունների ներածին չափով, նպաստել հայրենի քաղաքի բարգավաճմանն ու շրջապատող մարդկանց բարեկեցությանը: Նրանց նպատակն է իրենց լուման ներդնել հայրենիքի զարգացմանը, կյանքն իրենց շուրջն ավելի լավը դարձնել, քան այն հիմա է: Այո, նման մարդիկ կարող են անվանվել «Պատվավոր քաղաքացիներ»», – ասում է հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Լարիսա Սերոբյանը:

Ներկայումս, կոչումը շնորհելու որոշումը կայացնում է մունիցիպալիտետը, թերևս, հնարավոր է, որ իրենց «պատվավոր քաղաքացիներին» ընտրեն հենց քաղաքի բնակիչները:

Իսկ Դուք կցանկանայի՞ք ինքներդ ընտրել «Պատվավոր քաղաքացուն»:

Ամալյա Բաբայան

«Նինոծմինդա» և «Կարծախ» մաքսակետերով փորձել են թմրանյութեր անցկացնել

$
0
0

«Նինոծմինդա» և «Կարծախ» մաքսակետերով, ինչպես նաև Թբիլիսիի և Քութաիսիի օդանավակայաններում փորձել են մաքսանենգ ճանապարհով դողորայք անցկացնել, որոնք պարունակել են թմրանյութեր և հոգեմետ նյութեր:

Մաքսային անցակետերի աշխատակիցների մոտ կասկած է առաջացել սահմանը հատողների ուղեբեռի պատճառով, նրանք սկսել են ստուգել նաև մեքենաները: Վրաստանի, Հայաստանի և Իրանի քաղաքացիների մոտ հայտնաբերել են թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր:

Մաքսային անցակետերի աշխատակիցների տվյալներով, ընդհանուր առմամբ առգրավվել է 269 դեղահաբ թմրամիջոց, ինչպես նաև 864 դեղապատիճ հոգեմետ և 565 հաբ դեղամիջոց:

Հետագա գործողությունների նպատակով նյութերը տրամադրվել է Ներքին գործերի նախարարությանը:

ՆԳՆ-ն հետաքննությունն է սկսել Վրաստանի Քրեական օրենսգրքի երեք հոդվածներով (260-րդ, 262-րդ և 263-րդ):

Ազավրեթում դասադուլը դադարեցնելու համար պահանջում են նոր դպրոց

$
0
0

Արդեն չորրորդ օրն է, ինչ Ազավրեթ գյուղում ծնողները չեն ուղարկում իրենց երեխաներին դպրոց, եւ ասում են, որ չեն ուղարկի, մինչեւ նրանց չխոստանան եւ չասեն նոր դպրոցի շենքի կառուցման կոնկրետ ժամկետը:

Արդեն որերորդ տարին է Ազավրեթ գյուղում աշակերտների ծնողները պահանջում են անվտանգ դպրոց:

Ազավրեթում դասերն անցկացվում են ծայրահեղ պայմաններում

Ազավրեթ գյուղի դպրոցի տանիքը փլուզվում է

Ազավրեթ գյուղի դպրոցը ընդլայնման կարիք ունի

Վերջերս, երբ Ազավրեթում իմացան, որ իրենց դպրոցը չի ներառվել մունիցիպալիտետի վերանորոգվելիք 24 դպրոցների ցանկում, նրանք որոշեցին «վտանգավոր» դպրոցի դեմ իրենց բողոքը արտահայտել երեխաներին չուղարկելով այնտեղ:

Գյուղի դպրոցը վթարային վիճակում է, տանիքը կախված է, պատերը նստած են ու աշակերտների վրա երբեմն առաստաղից ավազ է թափվում:

«Դասի ընթացքում առաստաղից ավազը թափվեց աշակերտի գլխին: Երեխան շատ վախեցավ, ծնողներն արդեն վախենում են եւ չեն թողնում նրանց դպրոց գալ: Ես երկու օր չէի կարողանում դպրոց մտցնել աշակերտուհի Գոհար Իրիցյանին: Երեխաների վախը ամենավատ բանն է: Մենք ամեն առավոտ գալիս ենք, բայց աշակերտներ չկան: Նրանք չեն ուզում դպրոց մտնել, այլեւս չի կարող այսպես շարունակվել: Մեկ դասաժամը տևում է 35 րոպե, մենք հազիվ ենք տեղավորվում ծրագրի մեջ: Ես ուզում եմ շաբաթը երկու անգամ հավելյալ զբաղվել աշակերտների հետ, բայց հնարավորություն չկա »,- ասում է մաթեմատիկայի ուսուցչուհի Անահիտ Թամամյանը:

Նիգյար Թամամյանը կարծում է, որ վերանորոգումը դպրոցում ոչինչ չի փոխի, գյուղը նոր դպրոցի կարիք ունի:

Ազավրեթ գյուղի դպրոցը կառուցվել է 1956 թվականին: 1988 թ. Հայաստանի երկրաշարժից հետո դպրոցի շենքն ավերվել էր: Դպրոցը 20 տարի դասերն անցկացրել է վագոններում: Այնուհետեւ կատարել են կոսմետիկ վերանորոգում և կրկին սկսել դասերն անցկացնել շենքում: Դպրոցն ունի մոտ 260 աշակերտ:

azavret dproc1

«Նրանք թեթեւակի վերանորոգում են անում եւ մտածում են, որ մեծ գործ են արել: Շենքը վթարային է, հեծաններն արդեն փտած են, բա որ հանկարծ առաստաղը փլվի երեխաների վրա, ով է պատասխան տալու», – ասում է Երջանիկը:

Թամամյան Սարգիսն ունի 4 թոռ:

«Ես թույլ չեմ տա, որ իմ թոռները դպրոց գնան, մենք շինարարներ ենք եւ լավ ենք հասկանում: Այնտեղ գտնվելը վտանգավոր է »,- ասում է Սարգիս Թամամյանը:

Այվազյան Խաչատուրն ունի 10 թոռ, եւ նրանք բոլորը դպրոցական տարիքի են, նրանցից և ոչ մեկը դպրոց չի գնում:

«Բա որ հանկարծակի առաստաղը փլվի նրանց գլխներին: Եթե նախարարը գա և ասի, որ պատասխանատվությունն իր վրա է վերցնում, վաղն ևեթ դասերը կվերսկսվեն: Մեր շուրջը հինգ գյուղ կա, եւ բոլորը միասին չունեն այնքան աշակերտ, որքան ունի մեր դպրոցը: Նրանք տիպական դպրոցներ ունեն, իսկ մենք ունենք 260 աշակերտ եւ դպրոց չունենք: Մարդիկ արդեն իրենց երեխաներին ուսում ստանալու համար Երեւան են ուղարկում: Մենք ապրում ենք 21-րդ դարում, Վրաստանը ցանկանում է մտնել Եվրամիություն, այսպիսի դպրոցներով է ուզում մտնել Եվրամիություն », – ասում է Խաչատուր Այվազյանը:

dproc azavret

Ազավրեթի դպրոցում դասերն անցկացվում էին երեք հերթափոխով: Երրորդ հերթափոխի դասերն ավարտվում էին ժամը 7:30-ին: Դպրոցում չկա նաեւ մարզասրահ և զուգարան: Դասընթացները ոչ բոլոր դասարաններում էին անցկացվում: Դպրոցում տիրում է փնթիություն եւ հակասանիտարական վիճակ: Գրադարանում գրքերը գցված են հատակին, միջանցքներում աղբ է լցված: Դասասենյակները ջեռուցվում են վառարաններով:

Խաչատուր Այվազյանի խոսքերով, նրանց տունը դպրոցից երկու կիլոմետր հեռավորության վրա է գտնվում, եւ ամեն օր իր փոքրիկ թոռնիկը դասամիջոցներին վազում է իրենց տան զուգարանը:

dproc azavret3

Բնակիչներն ասում են, որ նրանք շարունակելու են դասադուլը, մինչեւ չստանան կոնկրետ խոստում, որ նոր դպրոց կկառուցվի:

Վերջին անգամ դպրոցը վերանորոգվել է 1999 թ.-ին՝ փոխվել են պատուհանները, դռները եւ տանիքը, սակայն տանիքի գերանները չեն փոխվել:

azavret dproc2

Դպրոցի տնօրեն Սլավիկ Եղիազարյանը, ով նախկինում ասում էր, որ նաեւ ընդունելի է վերանորոգումը, հիմա կտրական է, և ինչպես բնակիչները, պահանջում է նոր դպրոց:

«Մինչեւ մենք հստակ պատասխան չստանանք, թե երբ է սկսվելու շինարարությունը, չենք հանգստանա: Ես համաձայն չեմ վերանորոգմանը», – ասում է Սլավիկ Եղիազարյանը:

Ֆիզկուլտուրայի ուսուցիչ Կիրակոս Զաքարյանն ասում է, որ ա չգիտի, թե ինչով զբաղեցնի աշակերտներին ֆիզկուլտուրայի դասաժամին:

«Մենք սպասում ենք, որ բակը չորանա, որպեսզի բակ դուրս գանք, իսկ ձմռանը հոգնել ենք շախմատ եւ շաշկի խաղալուց, եւ նույնիսկ դրանք էլ բավարար չեն, ընդամենը 4 հատ են, իսկ դասարանում երեխաները 25-ն են: Երկուսը խաղում են, իսկ մնացածին չգիտես ինչով զբաղեցնես », – ասում է Կիրակոս Զաքարյանը:

azavret dproc3

Դպրոցի աշակերտները շրջում են գյուղով, նրանք զբաղմունք չունեն, բայց դպրոց էլ չեն ուզում գնալ, վախենում են այնտեղ մտնել:

Գյուղը դասադուլի օրերին բազմամարդ է, բոլորը գալիս են տեսնելու, թե ինչումն է խնդիրը: Սամցխե-Ջավախքում Վրաստանի Հանրային պաշտպանի ներկայացուցիչ Սալոմե Կուջանիշվիլին նույնպես հետաքրքրվեց, երբ իմացավ, որ դասերն այնտեղ չեն անցկացվում:

«Այն, որ ուսումը դադարեցված է դա երեխաների իրավունքների խախտում է, մեր մանդատից ելնելով մենք պետք է ուսումնասիրենք այս հարցը: Մենք հանդիպեցինք դպրոցի տնօրինությանը եւ գյուղացիների հետ, հասկանալու նրանց դիրքորոշումը, թե ինչ քայլեր են պատրաստվում ձեռնարկել, եւ մեր մանդատից ելնելով համապատասխան կառույցների հետ հաղորդակցման միջոցով, մենք անպայման կպարզենք այդ հարցը », – ասաց Հանրային պաշտպանի ներկայացուցիչը:

Իսկ մեր հարցին, թե արդյոք նա դպրոցում եղել եւ տեսել է այնտեղ տիրող վիճակը, նա պատասխանեց, որ դպրոցի շենքն իսկապես ամորտիզացված է եւ այնտեղ դասեր անցկացնելը վտանգ է պարունակում:

Շուշան Շիրինյան

Վրաց լեզվի օրվա առթիվ Վրաստանի նախագահը կայցելի Ախալքալաք

$
0
0

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին պաշտոնական այցով ապրիլի 13-14-ը կայցելի Սամցխե-Ջավախեթի:

Ապրիլի 13-ին ծրագրված է Սալոմե Զուրաբիշվիլու այցն Ախալցիխե: Ապրիլի 14-ին, Վրաց լեզվի օրը, նախագահը կժամանի Ախալքալաք:

Նախնական տվյալներով, նախագահը կմասնակցի Մշակույթի տանը Վրաց լեզվի օրվան նվիրված միջոցառմանը, որտեղ հանդիսավոր կերպով կբացվի վրացական այբուբենի տառերով գեղարվեստական որմնագրություն: Այնուհետեւ նախագահը կայցելի «Ալպեն Միլք» կարագի արտադրության գործարան:

Ախալքալաքից հետո Սալոմե Զուրաբիշվիլին կմեկնի Նինոծմինդա:

Ախալքալաքում պատրաստվում են Վրաց լեզվի օրվան

$
0
0

Ախալքալաքի Մշակույթի տան պատերին street-art նկարիչները նկարում են վրացական այբուբենը և վրացերեն սովորող երեխաների:

Այս Street Art-ի գաղափարը և նախաձեռնությունը պատկանում է Զուրաբ Ժվանիայի անվան վարչարարության դպրոցին: Գրաֆիտիի գաղափարը կայանում է նրանում, որ Վրաստանում ապրող քաղաքացիները պետք է իմանան վրացերեն լեզուն:

1

Գրաֆիտիի վրա պատկերված կլինեն տղա և աղջիկ, ովքեր սովորեում են վրացական այբուբենը: Ժվանիայի դպրոցի ներկայացուցիչ Նիկոլոզ Գոգոլաձեի խոսքով, դիմանկարը մարդկանց մեջ պետական լեզուն սովորելու ցանկություն կառաջացնի:

2

Այս նախագիծը նախաձեռնվել է Վրաց լեզվի օրվա առթիվ: Այս Street Art-ի պաշտոնական բացումը տեղի կունենա ապրիլի 14-ին՝ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի այցի ժամանակ:

Viewing all 19788 articles
Browse latest View live